• Latest news

Ինչպե՞ս կանխարգելել մկանների տարիքային կորուստը

10 հունիսի, 2015  15:46

Սարկոպենիան մկանների տարիքային կորուստ է՝ խնդիր, որի հետ բախվում են 60-ամց մարդիկ:

Բժիշկ Ռոջեր Ֆիլդինգի փոխանցմամբ բոստոնի Tufts University-ին կից բոստոնյան USDA Human Research Center on Aging-ից տարիքի հետ մարդիկ իսկապես կորցնում են ոսկրային , ինչպես նաեւ մկանային հոյւսվածքները, ինչը հանգեցնում է թուլության, բալանսի ու շարժունակության խնդիրների:

Ահա մի քանի խորհուրդ մկանային կորուստը կանխարգելելու համար:

1. Շատ շարժվեք

Բժիշկ Ֆիլդինգի փոխանցմամբ՝ այն մարդիկ, որոնք տարիքի հետ շարունակում են մարզվել եւ մնում են ֆիզիկապես ակտիվ են, կորցնում են ավելի քիչ մկանային հյուսվածք, քան այն մարդիկ, որոնք նստակյաց կայնք են վարում: Նույնիսկ 30 րոպե տեւողությամբ զբոսանքը շաբաթական 4 անգամ կարող է շատ օգտակար լինել:

2.Սպիտակուցներ օգտագործեք

University of Texas Medical Branch-ի գիտնականների փոխանցմամբ՝ օրական 25-30 գրամ սպիտակուցները խթանում են պրոտեինների սինթեզը մկաններում եւ կասեցնում դրանց կորուստը: Բացի այդ՝ ամինաթթուները, որոնք պարունակվում են պրոտեիններում, մկանների համար անչափ կարեւոր են:

3. Ստուգեք վիտամին D-ի պարունակությունը

Արյան հասարակ անալիզը կարող է օգնել պարզել վիտամին D-ի մակարդակն օրգանիզմում: Եթե Դուք այդ վիտամինի պակաս ունեք, ցանկալի է հավելումներ ընդունել, որոնք պարունակում են այդ վիտամինն ու կալցիումը, քանի որ այդ նյութերը կարեւոր դեր են խաղում մկանների պրոտեինների սինթեզում: Իմաստ ունի նաեւ օմեգա-3 ճարպերով հարուստ ձկնեղեն օգտագործել, քանի որ այն եւս օգտակար է մկանների համար:

4. Փորձեք ուժային մարզումները

Շաբաթական երկու կամ երեք անգամ ուժային մարզումները դրական են անդրադառնում մկանային զնագվածի ընդհանուր վիճակի վրա: Եթե նույնիսկ Դուք արդեն կորցրել եք մկանային համակարգի որոշակի մասը, սկսեք մարզվել, եւ դա կօգնի կասեցնել մկանների հետագա կորուստը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է