• Latest news

Փոխպատվաստված առնանդամով աշխարհում առաջին տղամարդը հայր կդառնա

12 հունիսի, 2015  12:49

Փոխպատվաստված առնանդամով առաջին տղամարդն աշխարհում պատրաստվում է հայր դառնալ: Վերջերս նա հայտնել է, որ իր ընկերուհին հղի է:

Հիշեցնենք, որ առնանդամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը տեւել է 9 ժամ եւ անցկացնել է Հարավային Աֆրիակյում անցած տարվա դեկտեմբերին: Վիրահատության համար պատասխանատու վիրաբույժ Անդրե վան դեր Մերվի խոսքով՝  տղամարդու նոր առնանդամը ամբողջապես ֆունկցիոնալ է, վիրահատությունից հետո նա կանոնավոր սեռական հարաբերություններ է ունենում իր զուգընկերուհու հետ:

Պացիենտը, որի անունը հասկանալի պատճառներով չի նշվում, 21 տարեկան էր, երբ նրա առնանդամը հեռացրեցին տղամարդ դառնալու դասական ծեսի շրջանակներում արված թլպատումից հետո ի հայտ եկած բարդությունների պատճառով:

Ամենադժվարը վիրահատության մեջ դոնոր գտնելն է: Ի վերջո դոնոր դարձավ մի հիվանդ մարդ, որի ուղեղը, բժիշկների խոսքով, արդեն իսկ մահացած էր:

Այսպիսի հաջողությունից հետո վիրաբույժները պլանավորում են մոտ ապագայում եւս 9 վիրահատություն անցկացնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll