Մեկ բաժակ կակաոն քնելուց առաջ կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այաս մասին է հայտնում Փենսիլվանիայի համալսարանում իրականացրած ու European Journal of Nutrition ամսագրում լույս տեսած հետազոտությունը:
«Մեկ բաժակ տաք շոկոլադը կամ կակաոն թույլ կտա Ձեզ հոգ տանել ձեր առողջության մասին», - նշվում է հետազոտությունում:
Կակաոն պարունակում է ֆլավանոլ կոչվող նյութ, հեց այդ նյութն է թույլ տալիս նիհարել: Գիտականերոն ապացուցված է, որ որ այդ նյութը նպաստում է տրիգլիցերիդների (ճարպ պարունակող միացությունների) նվազմանն արյան մեջ, ինչն էլ ապահովում է անոթների էլաստիկությունը, եւ, հետեւաբար, նաեւ արյան նորմալ շրջանառությունը:
Արյան նորմալ շրջանառությունը, իր հերթին, կապված է օրգանիզմում ընթացքող նյութափոխանակման պրոցեսների, օրգանիզմից տոկսինների դուրս բերման եւ բջջային թարմացման հետ: Այս ամենը ապահովում է պաշտպանում է բորբոքումներից, որոնք շատ հաճախ դիաբետի զարգացման պատճառ են դառնում, եւ օգնում են մարդկանց պահպանել առողջությունը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ անոթների վիճակի դրական փոփոխությունները նկատելի են դառնում արդեն տաս շաբաթ անց: Սակայն բժիշկներն ընգծում են, որ դրական էֆեկտ կարող են ապահովել միայն կակաոի բարձր եւ շաքարի ցածր պարունակությամբ ըմպելիքները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր