Առաջին օգնության ցուցաբերման լավագույն միջոցներից որոշները կարող եք գտնել հենց ձեր խոհանոցում: NEWS.am Medicine-ը ներկայացնում է դրանց մի մասը:
1. Սոխ – այն կարող է օգտագործվել տեղային այրվածքների բուժման համար: Այրվածքի վրա մեկ կտոր սոխ դրեք դեպքից անմիջապես հետո, ու ցավը որոշ չափով կմեղմանա: Նույնը նաեւ մեղվի խայթոցի ժամանակ:
2. Կանաչ թեյը հաճախ է օգտագործվում բժշկության մեջ՝ սկսած երկարակեցությունից ու իմուն համակարգի ամրացումից մինչեւ սրտի աշխատանքի կարգավորում: Այն կարող է հանգստացնել աչքերի այտուցվածությունը: Կանաչ թեյի բաղադրության մեջ առկա կոֆեինը նվազեցնում է այտուցվածությունն ու սեղմում է արյունատար անոթները:
3. Մեղրն օգնում է ազատվել խումարից, օգնում է հեշտ յուրացնել ալկոհոլը, պարունակում է կալիում, որը ձեր օրգանիզմը կորցնում է ոգելից խմիչքից հետո:
4.Աղը հիանալի հակաբորբոքիչ է: Օգտագործեք աղը անգինայի ժամանակ: Աղաջրով ողողումը մեղմացնում է կոկորդի ցավը:
Նշենք, որ լոգարանում պարտադիր պետք է պահել առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ դեղամիջոցներ, բինտ եւ բամբակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր