Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են թոքերում կասկածելի ախտահարումներ ունեցող մարդկանց արտաշնչած օդը: Կենտուկկի նահանգի Լուիսվիլի համալսարանի կողմից մշակված հատուկ սարքավորման միջոցով հետազոտողները փնտրել են կարբոնիլամին կոչվող քաղցկեղի համար բնորոշ նյութը:
Կարբոնիլամինի բարձր մակարդակները 95 % թեստերում կանխատեսել են թոքի քաղցկեղ: Կարբոնիլամինի նորմալ մակարդակները 80% թեստերում բացահայտել են բարորակ գոյացություններ:
«Հիվանդներին թոքերի կասկածելի զանգվածը ախտորոշելու համար ցավոտ բիոպսիայի հետազոտությանը ուղարկելու փոխարեն, ինչպես ցույց է տվել մեր հետազոտությունը, կարելի է արտաշնչվող օդի միջոցով որոշել, թե որ հիվանդներին է պետք անհապաղ ուղարկել վիրահատության»,- ասել է հետազոտության հեղինակ, Լուիսվիլի համալսարանի դոկտոր Մայքլ Բուսամրան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր