• Latest news

Մրգերը պետք է ուտել, այլ ոչ թե՝ խմել. դիետոլոգ

23 հուլիսի, 2015  12:47

Մրգերը պետք է ուտել, բայց ոչ մի դեպքում՝ խմել, նշում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ շատերը նախընտրում են օգտագործել միրգը ֆրեշի կամ հյութի տեսքով, սակայն դա ճիշտ չէ մի շարք պատճառներով:

Հիմնական պատճառն այն է, որ շաքարի քայքայումը սկսում է մարդու բերանախոռոչում՝ ամիլազի ֆերմենտի ազդեցությամբ, որը պարունակվում է թքի մեջ: «Իսկ թքարտարտարդությունը սկսվում է այն ժամանակ, երբ մենք ծամում ենք: Երբ մենք խմում ենք, թուքը չի արտադրվում, եւ այս գործընթացի հիմնական օղակներից մեկը շղթայից դուրս է մնում: Դա էլ աուտոիմունային ինտոկսիկացիայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում», - նշեց նա:

Նույնիսկ տնային պայմաններում առանց շաքար ավելացնելու պատրաստված կոմպոտը, դիետոլոգի խոսքով, շաքար է պարունակում, որն արտազատվում է մրգերից, եւ դրանց հետ կրկնվում է նույն պատմությունը, ինչ ֆրեշի եւ բնական հյութերի հետ: Չկա թքարտարդություն, չկա շաքարի քայքայում: Այդ պատճառով մրգերը խորհուրդ է տրվում տալիս միայն ուտել՝ դանդաղ ծամելով:

Դիետոլոգը  խորհուրդ է տալիս ցանկացած սնունդն առհասարակ երկար ու դանդաղ ծամել՝ հիշելով, որ համային ռեցեպտորները գտնվում են միայն լեզվի վրա եւ արագ, առանց նորմալ ծամելու սնունդը կուլ տալով, մենք ոչ միայն աուտոինտոկսիկացիայի համար պայմաններ ենք ստեղծում, այլ նաեւ զրկում ենք մեզ սննդի համը զգալու հաճույքից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է