• Latest news

Հղիների բերանի խոռոչի հիգիենան

3 փետրվարի, 2014  17:03

Հղիության ընթացքում ատամների խնդիրները բավականին հաճախ հանդիպող երեւույթ են. կանանց մոտավորապես 40%-ը ունենում է գինգիվիտ, կարիես (ատամնափութ) եւ պարադոնտիտ, համաձայն Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG) վերջին զեկույցի: Եւ եթե այս հիվանդությունները չբուժել, ապա խնդիրներ կարող են առաջանալ ինչպես կնոջ, այնպես էլ ապագա երեխայի մոտ: 

Առավել տարածված ստոմատոլոգիական խնդիրներից է գինգիվիտը, որը հանգեցնում է կարմիր, այտուցված եւ բորբոքված լնդերի առաջացման, որոնք հեշտությամբ արնահոսում են, հաղորդում է Fox News-ը:

Եթե դուք հղի եք կամ պլանավորում եք հղիանալ, ահա թե ինչ կարող եք դուք անել ատամների հետ խնդիրները կանխարգելելու համար՝

Ատամները կանոնավոր մաքրեք խոզանակով եւ ատամի մածուկով: Յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո ատամները խոզանակով մաքրելը  եւ օրը գոնե մեկ անգամ  ատամի թելի օգտագործումը ատամները եւ լնդերը մաքուր պահելու լավագույն մեթոդն է:

Կանոնավոր բժշկի այցելեք:

Ճիշտ սնվեք. բջջանքով հարուստ միրգ եւ բանջարեղեն, ընկույզ եւ պանիր: Եթե դուք խմում եք լիմոնադ կամ շաքարով սուրճ, ապա փորձեք սահմանափակվել օրվա ընթացքում մեկ բաժակով, ասել է Նյու Ջերսիի Ուեստֆիլդի  ստոմատոլոգիական ծառայությունների  կենտրոնի հիմնադիր բժիշկ Ջոզեֆ Բենկերը:

Շատ ջուր խմեք եւ մաստակ ծամեք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել