• Latest news

Երեւանում կկայանա ապացուցողական բժշկության թեմայով միջազգային գիտաժողով

9 սեպտեմբերի, 2015  13:56

Երեւանում սեպտեմբերի 24-26 կկայանա «Ապացուցողական բժշկություն.գիտությունից պրակտիկա» թեմայով գիտաբժշկական համաժողով: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնել է Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիայի նախագահի տեղակալ Ալբերտ Մարտիրոսյանը, սա ապացուցողական բժշկության թեմայով թվով երկրորդ գիտաժողովն է, որը կազմակերպվել է Ասոցացիայի կողմից, առաջինը կայացել էր 2012 թ: Ասոցացիայի ու նրա կազմակերպած գիտաժողովների նպատակն է Հայաստանում զարգացնել ապացուցողական բժշկության հիմքերը:

Նրա խոսքով՝ մոտավորապես 20 արտասահմանցի մանսագետներ են հրավիրված Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ու Բահրեյնից, որոնք դասընթացներ կվարեն ուսանողների ու բժիշկների համար: Կկայանա նաեւ Workshop, որը նվիրված կլինի կլինիկական ուղեցույցների մշակմանը: Այն վարելու են Կոկրեյնյան համագործակցության առաջատար մասնագետները ՝ Մարք Ուիլսոնը ու Զբիշ ֆեդորովիչը: Գիտաժողովին հրավիրված են նաեւ ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզան Նորիսը ու Ապացուցողական բժշկության ռուսական ասոցացիայի հիմնադիր Վասիլի Վլասովը:

Սեպտեմբերի 27-28 որպես գիտաժողովի շարունակություն,  Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կկայանա երիտասարդ գիտնականների դասընթաց՝ այնպիսի դիսցիպլինայով, ինչպիսին է բիոստատիստիկան, որը Ալբերտ Մարտիրոսյանի խոսքով այսօր Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է: Դասընթացը կվարի Ռուսաստանից ժամանած հյուրը՝ Վասիլի Լեոնովը:

Բուն գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Երեւանի բժշկական համալսարանում, սեպտեմբերի 25-ին դարձյալ այնտեղ կկայանա նաեւ Workshop-ը, իսկ սեպտեմբերի 26-ին կլոր սեղան կկազմակերպվի Առողջապահության ազգային ինստիտուտում:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիան, Երեւանի բժշկական համալսարանը, Առողջապահության ազգային ինստիտուտը ու Հանրապետական գիտաբժշկական գրադարանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է