• Latest news

5 նշաններ, որոնք վկայում են սրտի խնդիրների մասին

13 սեպտեմբերի, 2015  15:40

Կենսակերպն ու շրջակա միջավայրը հսկայական ազդեցություն են թողնում մեր սրտի աշխատանքի վրա. մեծամասամբ ծխելն ու սխալ սննդակարգը վնասում են սրտին ու անոթներին, իսկ վարժություններն ու առողջ սննդակարգը, հակառակը ՝ ուժեղացնում են դրանք:

NEWS.am Medicine –ի խմբագրությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի տագնապալի նշաներ, որոնք վկայում են սրտի խնդիրների մասին: Եթե դուք նկատել եք նման ախտանիշներ, գուցե իմաստ ունի բժշկի դիմել:

1 Հեւոցներ

Հեւոցը սրտի խնդիրների առաջին ախտանիշներից մեկն է: Եթե դուք սկսել եք չափազանց հաճախ հեւալ, ընդ որում առանց լուրջ պատճառների (օրինակ ֆիզիկական ինտենսիվ վարժությունների), գուցե բժշկի դիմելու ճիշտ ժամանակն է:

2. Մշտական հոգնածություն

Եթե դուք անընդհատ հոգնածություն եք զգում, չնայած հոգնածության օբյեկտիվ պատճառ չկա, հնարավոր է, որ ձեր սիրտը անհրաժեշտ քանակության արյուն ու թթվածին չի ներբեռնում օրգանիզմի միջով: Հենց դրա համար էլ մշտական հոգնածությունը նույնպես կարող է սրտին վերաբերող խնդրի նշան լինել:

3 . Սրտի բաբախյուն

Սովորաբար սիրտն աշխատում է «լուռ ռեժիմով», ու Դուք չեք զգում ու չեք նկատում նրա աշխատանքը: Իսկ եթե հանկարծ սկսել եք լսել ու զգալ սրտի ծանր բաբախյունը, ուրեմն իմաստ ունի խորհրդակցել սրտաբանի հետ:

4. Ցավեր ծնոտի, մեջքի ու կրծքի մասում

Ցավի զգացումը մարմնի ձախ կողմում ՝ հատկապես մեջքի, կրծքավանդակի, ձեռքերի կամ ծնոտի մասում, կարող է հուշել ստային անբավարարության մասին: Ապահովության համար խորհրդակցեք բժշկի հետ:

5. Մազաթափություն

Եթե Ձեր մազերը առանց որեւէ պատճառի սկսել են թափվել, դա նույնպես կարող է վկայել սրտի խնդիրների մասին: Սա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ տղամարդկանց մազերը երբեմն առանց որեւէ պատճառի էլ են թափվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll