Թալինի բուժկենտրոնում դեռ 13 հիվանդ կա՝ թունավորման եւ  աղիքային ինֆեկցիայի ախտանիշներով: Այդ մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է բուժկենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, նույնատեսակ ախտանիշներով հիվանդների թիվը կլինիկայում անընդհատ փոխվում է. դեռ երկու առաջ թունավորումով 10 հիվանդ կար, բայց նրանցից մի քանիսը դուրս են գրվել, որից հետո  նոր հիվանդներ են եկել, դրա համար էլ հիմա հիվանդների ընդհանուր թիվը 13 է:

Ինչպես նշել է Արմեն Խաչատրյանը, հիմա ստացիոնարում գտնվող բոլոր հիվանդների վիճակը բավարար է, իսկ դուրս գրված հիվանդներն արդեն իրենց լավ են զգում. չի եղել ոչ մի դեպք, որ դուրս գրված մարդը վերադառնա հիվանդանոց ՝ նույն ախտանիշների վատացումով կամ կրկնությամբ: Այս պահին բուժում ստացող հիվանդների շարքերում կան թե երեխաներ, թե մեծահասակներ. մասնագետները ծրագրում են նրանց դուրս գրել մոտակա օրերի ընթացքում:

Ինչպես ավելի վաղ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ Թալինի թունավորումների պատճառը դժվար թե կապ ունենա սննդամթերքի հետ: Այն փաստը, որ աղիքային ինֆեկցիայով հիվանդացածները տարբեր համայնքներում են ապրում  ու տարբեր սննդամթերքով սնվում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ պատճառը դժվար թե սնունդը լինի:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Շիրակի ու Արագածոտնի մարզերի հիվանդների մոտ հայտնաբերվել է շիգելեզ (դիզնետերիա), իսկ վարակի աղնբյուրը ջուրն է:

Նաեւ հիշեցնենք, որ սա Թալինում դիզենտերիայի բռնկման առաջին դեպքը չէ. հուլիսին եւս մեկ բռնկում էր եղել 10-11 տարեկան երեխաների շրջանում: