• Latest news

Հայկական դեղագործական կազմակերպությունները մասնակցում են CPhI Worldwide 2015 ցուցահանդեսին

13 հոկտեմբերի, 2015  19:21

2015 թվականի հոկտեմբերի 13-15-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական դեղագործական ոլորտի բարձրակարգ արտադրանքով մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը ներկայացնում է «CPhI Worldwide» 2015 միջազգային դեղագործական ցուցահանդեսում՝ միասնական տաղավարով:  

GMP՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագրեր ստացած «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերությունները, ինչպես նաև միջազգային հավատարմագրում անցած «Դարմանթեսթ Լաբորատորիս» և «Էֆ Դի Էյ Լաբ» լաբորատորիաները հայկական տաղավարում, ըստ էության, կամփոփեն երկրի դեղգործակալության ոլորտի ներուժն ու արտահանման հնարավորությունները:

«Դեղագործական ոլորտը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և երկրի կառավարությունն ամեն կերպ խթանում է արտահանման հնարավորությունները: Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է եվրոպացի պոտենցիալ գործընկերներին մեկ միասնական տաղավարով ներկայացնել մեր երկրի դեղագործության ոլորտը, որը վերջին տարիներին շատ է զարգացել և արտահանման մեծ ներուժ ունի: Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրերը և միջազգային հավատարմագրումը հայկական ընկերությունների համար բացում են միջազգային շուկայի դռները, իսկ նման մասշտաբային ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«CPhI Worldwide» ցուցահանդեսը դեղագործության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկն է: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, այցելում է ավելի քան 35 հազար մասնագետ։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել