• Latest news

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը ոչ թե գեյեր կամ մարմնավաճառներ են, այլ աշխատանքային միգրանտներ

16 հոկտեմբերի, 2015  21:36

Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ –ով վարակվելու ռիսկային խումբ են համարվում սեքս բիզնեսի աշխատակիցները, տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդիկ, եւ ներարկվող թմրադեղեր օգտագործողները: Սակայն Հայաստանում ՄԻԱՎ-ը ոչ թե մարդկանց այս խմբերում է առավել տարածված, այլ աշխատանքային միգրանտների շրջանում:

Ինչպես լրագրողներին հայտնել է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը՝ ՄԻԱՎ –ով ապրող հայերի 73 տոկոսը սեզոնային աշխատանքային միգրանտներ են, եւ միայն 16 տոկոսն են վերոնշյալ «ստանդարտ» ռիսկի խմբերին պատկանող մարդիկ:

Ըստ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ ՄԻԱՎ վարակակիրների 64,4 տոկոսը վարակվել է հետերոսեքսուալ կոնտակտի ժամանակ, եւս 26.2 տոկոսը՝ ներարկվող թմրադեղեր գործածելու միջոցով: Բոլոր մնացած դեպքերում վարակը փոխանցվել է հոմոսեքսուալ սեռական կոնտակտի միջոցով, մորից երեխա եւ արյան միջոցով: Սակայն ձեռքբերում կարելի է համարել այն, որ 2001 թ. սկսած առայսօր Հայաստանում ոչ մեկը դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով չի վարակվել:

Ուշագրավ է, որ վարակված միգրանտների մեծ մասը Ռուսաստանում են վարակվել: Ավելին՝ Ռուսաստանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ՄԻԱՎ վարակի տարածվածությամբ: Ինչպես հայտնեց Սամվել Գրիգորյանը, Ռուսաստանի բնակչության մոտավորապես 0.9 տոկոսը ու Ուկրաինայի բնակչության 0.8 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով: Իսկ Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը մոտավորապես 0.2 տոկոս է:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 1998 թ. առայսօր Հայաստանում 2171 ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել, ՁԻԱՀ-ի 1127 դեպք, եւ դրանից մահացության 476 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll