• Latest news

Աչքի սովորական թեստը կօգնի ի հայտ բերել աուտիզմը

17 հոկտեմբերի, 2015  23:17

Աչքի պարզագույն թեստը կօգնի բացահայտել երեխայի աուտիզմը, պարզել են Վաշինգթոնի պետական համալսարանի գիտնականները:  Նման խանգարումից տառապող երեխաների բիբերին՝ լույսի  մասնիկի բախվելուց հետո, նշանակալիորեն ավելի շատ  ժամանակ է անհրաժեշտ նեղանալու համար: 

Եթե ավելի լայն հետազոտությունները հաստատեն դա, բժշկությունը աուտիզմի նման բարդ ու բավականաչափ տարածված հիվանդության նախնական ախտորոշման շատ պարզ գործիք ձեռք կբերի, ինչը կհեշտացնի դրա ավելի վաղ շրջանում բուժման հնարավորությունը: 

Հետազոտության ընթացքում գիտնականները ցանկանում էին պարզել, թե արդյոք սոցիալական շփումների պակասը, որը դիտարկվում է այդ խանգարման առկայության դեպքում, ազդում է գլխուղեղի բնում տեղակայված տեսողական եւ ակնաշարժական նյարդերի աշխատանքի վրա: 

Գիտնականների կարծիքով, աչքի նյարդերի այդ անոմալիաները կարող են բացատրել, թե աուտիզմի զոհերի մոտ ինչու են այլ մարդկանց հետ տեսողական  շփում հաստատելու դժվարություններ առաջանում եւ թե ինչու են նրանք ավելի զգայուն վառ լույսի հանդեպ:  Լույսի ազդեցության տակ բիբերի նեղացման վրա հիմնված աչքի թեստը գիտնականների առաջ պատուհան է բացում գլխուղեղի բնի նյարդային գործառույթի եւ երեխայի զարգացման վրա նրա ազդեցության ուսումնասիրման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է