• Latest news

Օսթեոպորոզի զարգացման 9 ռիսկի գործոն

21 հոկտեմբերի, 2015  01:41

Դաշտանադադարից հետո կանանց մոտավորապես 15 տոկոսը բախվում է օսթեոպորոզի՝ ոսկորների հիվանդության հետ: Բժիշկ օրթոպեդ Արարատ Նազարյանը ներկայացրել է այս հիվանդության զարգացման մի քանի ռիսկի գործոն:

1. Դաշտանադադար

Դաշտանադադարից հետո կնոջ հորմոնալ համակարգը փոխվում է՝ նրա օրգանիզմում էստրոգեններն ու պրոգեստերոնը նվազում են, ինչը նպաստում է ոսկորներից կալցիումի դուրս գալուն, ինչի հետեւանքով էլ ոսկորները չափազանց փխրուն են դառնում

2. Սնունդ

Կալցիումի հիմնական պաշարները ոսկորներում կուտակվում են դեռ մանկության  ու պատանեկության տարիներին: Եթե երեխայի սննդակարգում վիտամինների ու կալցիումի պակաս կա, ապագայում նա կմտնի օսթեոպորոզի զարգացման ռիսկի խումբ:

Հենց դրա համար էլ օսթեոպորոզի կանխարգելման նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս մանուկ հասակից ճիշտ սնվել՝  սննդակարգում պարտադիր ներառելով կաթնամթերք, պանիր, բանջարեղեն, ձուկ ու քնջուտ:

2. Պասիվ կենսակերպ

Ֆիզիկական վարժությունները ամրացնում են ամբողջ մարմինը ու պարզապես անհրաժեշտ են օսթեոպորոզի ( ինչպես եւ մյուս հիվանդությունների ) կանխարգելման համար: Եվ նաեւ հակառակը՝ պասիվ ու նստակյաց կենսակերպը մեծացնում է այդ հիվանդության զարգացման հավանականությունը:

4. Ծխախոտ ու ոգելից խմիչք

Ծխախոտն ու ոգելից խմիչքը, մասնագետի խոսքով, նույնպես բարձրացնում է օսթեոպորոզի զարգացման վտանգը:

5. Ժառանգականություն

Անշուշտ, ժառանագականությունը նույնպես մեծ դեր է կատարում այս հիվանդության զարգացման համար

6. Առաջին դաշտանը

Առաջին դաշտանի ժամանակը նույնպես շատ կարեւոր է՝ այն աղջիկները, որոնց առաջին դաշտանը ուշ է սկսվել՝ 16 տարեկանից հետո, ռիսկի խմբում են: Հետաքրքիր է, որ ռիսկի խմբում են նաեւ նրանք, ում դաշտանը չափից շուտ է սկսվել:

7. Կանացի հիվանդություններ

Կանացի սեռական օրգանների զանազան հիվանդությունները նույնպես, որպես կանոն, բարձրացնում են օսթեոպորոզի զարգացման վտանգը: Հետաքրքրական է, որ ձվարանների հեռացումը, որի հետեւանքով դաշտանադադար է սկսվում, նույնպես ռիսկի գործոն է համարվում:

8. Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցների երկարատեւ գործածումը նույնպես կարող է ազդել ոսկորների ամրության վրա ու դրանք ավելի փխրուն դարձնել:

9. Քաշ

Ուշագրավ է, որ նիհար կանայք նույնպես օսթեոպորոզի զարգացման ռիսկի խմբում են, իսկ ահա ավելի գիրամարմին կանանց օսթեոպորոզի վտանգն ավելի քիչ է սպառնում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll