• Latest news

Կալցիումով հարուստ ինչքան մթերք է պետք օրական ուտել առողջ ոսկրեր ունենալու համար

27 հոկտեմբերի, 2015  01:54

Մենք բոլորս հավանաբար շատ ենք լսել, որ անհրաժեշտ է կալցիումով հարուստ շատ սննդամթերք ուտել առողջ եւ ամուր ոսկրեր ունենալու համար:  Բայց քչերը գիտեն, թե մթերքի ինչ տեսակներում է շատ կալցիում պարունակվում եւ թե օրական  ինչքան է պետք ուտել դրանից: 

Այդ հարցերից գլուխ հանել մեզ օգնեց ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ջոն Բիլեզիկյանը  (John P. Bilezikian):

Պարզվում է՝ ամենից շատ կալցիում է պարունակվում կաթնամթերքում՝ կաթում, մածունում, պանրում եւ կաթնաշոռում: Կալցիում է պարունակվում բանջարեղենում, հատկապես՝  կանաչ բանջարեղենում, բայց միեւնույն է՝ կալցիումը նրանց մեջ ավելի քիչ է, քան կաթնամթերքում: 

Օրական ինչքա՞ն կաթնամթերք է պետք ուտել կալցիումի անհրաժեշտ քանակություն ստանալու համար: 

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական երեք չափաբաժին կալցիում պարունակող մթերք ուտել: Մեկ չափաբաժինը 1 բաժակ կաթն է, 1 բաժակ մածունը կամ 30-50 գրամ պանիրը: Այսինքն՝ կալցիումի նման քանակություն ստանալու համար պետք է օրական 3 բաժին կաթ օգտագործել, 3 բաժակ մածուն կամ էլ   90-150 գրամ պանիր:

Ճիշտ սնունդը եւ կալցիումով հարուստ սննդակարգը չափազանց կարեւոր են, հատկապես՝ երեխաների համար, որովհետեւ ոսկրերը ձեւավորվում եւ առավելագույն խտության են հասնում հենց մանուկ եւ պատանեկան հասակում, եւ եթե երեխան կալցիում չօգտագործի, ավելի հասուն տարիքում կարող է ոսկրերի հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ կանանց մոտ դաշտանադադարից հետո կմեծանա օստեոպորոզի զարգացման վտանգը՝ ոսկրերի հիվանդության, որի դեպքում ոսկրերը, կալցիումի պահեստային քանակությունը կորցնելով, ավելի փխրուն են դառնում ու կոտրվում են նվազագույն ազդեցության դեպքում:  

Ինչպես նշել է պրոֆեսոր Բիլեզիկյանը, ցանկալի է, որ երեխաների սննդակարգում շատ լինեն կալցիումով եւ վիտամիններով հարուստ մթերքները, ոչ թե չիփսերը, համբուրգերները եւ այլ մթերքները, որոնցում օրգանիզմի համար օգտակար ոչինչ չկա, ոչ վիտամիններ, ոչ միկրոէլեմենտներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է