Սրտի նոպայի, ինչպես նաեւ շատ ուրիշ հիվանդությունների ու խնդիրների կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթվածի մի քանի կարեւոր պատճառ: Իմանալով դրանց մասին՝ դուք կկարողանաք նվազեցնել ռիսկի գործոնները ու կանխել սրտի խնդիրները:
1. Շաքարախտ
Շաքարախտը խախտում է նյութափոխանակության բոլոր տեսակները ՝ ճարպային, ածխաջրային, սպիտակուցային, հանքային, ջրաաղային: Այդ ամենը բացասաբար է անդրադառնում սրտամկանի աշխատանքի վրա: Հենց այդ պատճառով էլ շաքարախտւը, մանավանդ եթե այն չվերահսկեք, բարձրացնում է կաթվածի զարգացման հավանականությունը:
2. Ծխել
Ծխելը «խցանում է» ու նեղացնում անոթները, նվազեցնում շնչած օդի ծավալը ու քչացնոմ թթվածնի ծավալը: Այդ ամենը բարձրացնում է կաթվածի զարգացման հավանականությունը:
3. Լիպիդային փոխանակության խանգարումները
Ռիսկի հաջորդ գործոնն է համարվում հիպերլիպիդեմիան. լիպիդային նյութափոխանակության խանգարումը (արյան մեջ լիպիդների բարձր քանակը, կամ պարզ ասած ՝ բարձր խոլեստերինը) կարող է ազդել աթերոսկլերոզի զարգացման վրա ՝ ճարպագնդերի կուտակում անոթների ներքին պատերի վրա, ինչըն էլ իր հերթին բարձրացնում է սրտի նոպայի հավանականությունը:
4. Զարկերակային բարձ ճնշում
Անոթային հիպերտենզիան (հիպերտոնիա, բարձր ճնշում) նույնպես բարձրացնում է սրտամկանի կաթվածի զարգացման հավանականությունը: Անոթային հիպերտենզիան կարող է տարբեր պատճառներ ունենալ, բայց ամեն դեպքում այն անհրաժեշտ է բուժել եւ հսկողության տակ պահել ճնշումը:
5. Ճարպակալում
Սրտամկանի համար ծանրաբեռնվածություն է նաեւ ճարպակալումը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք ճարպակալման այնպիսի հետեւանքները, ինչպիսին են շաքարախտն ու հիպերտոնիան, ավելորդ քաշն ինքնին սահմանափակում է մարդկանց շարժունակությունը, ինչի հետեւանքով արյան մեջ թթվածնի պակաս է առաջանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day