Մրգային հյութերի մեջ պարունակվող շաքարի բարձր քանակությունը դրանց դարձնում է նույնքան վտագավոր առողջության համար, որքան քաղցրացված գազավորված ըմպելիքները եւ լիմոնադը, ասվում է The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտությունը իրականացրած գիտնականները՝ Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանից Ջեյսոն Ջիլը եւ Նավիդ Սատտարը, կոչ են անում առողջ մրգերի եւ բանջարեղենի ցանկից բացառել մրգային հյութերը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Սատտարի խոսքով, օրինակ, մեկ բաժակ խնձորի հյութը պարունակում է 26 գրամ շաքար, գրեթե նույնքան, որքան մեկ բաժակ կոլան:
«Մեկ բաժակ մրգային հյութը պարունակում է զգալիորեն ավելի շատ շաքար, քան մեկ հատիկ պտուղը, - պարզաբանեց նա.- Բացի դրանից, մրգերի մեջ պարունակվող սննդարար նյութերի մեծ մասը , օրինակ՝ բջջանքը, չեն պարունակվում մրգային հյութերի մեջ, կամ պարունակվում են, բայց քիչ քանակություններով»։
2012 թվականին Հարվարդի համալսարանի հետազոտողները Circulation ամսագրին հաղորդել են, որ քաղցր հյութերի առմենօրյա օգտագործումը 20 տոկոսով բարձրացնում է սրտային հիվանդությունների ռիսկը:
Չնայած մրգային հյութերը պարունակում են վիտամիններ եւ հանքային աղեր, սննդարար նյութերի քանակությունը բավարար չէ փոխհատուցելու համար անառողջ ազդեցությունները, որոնք առաջանում են շաքարի չարաշահումից, ասել է բժիկ Ջիլը:






