• Latest news

Երեւանում տեղի կունենա Էրեբունի ԲԿ սրտաբանական ծառայության 30 ամյակին նվիրված գիտաժողով

5 նոյեմբերի, 2015  15:45

Նոյեմբերի 6-ին և 7-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կկայանա Էրեբունի Բժշկական Կենտրոնում սրտաբանական ծառայության հիմնադրման 30 ամյակին նվիրված սրտաբանական գիտաժողով:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Գիտաժողովին զեկույցով հանդես կգա Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, Ինտերվենցիոն ռադիոլոգների և էնդովասկուլյար վիրաբույժների Ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է