• Latest news

Երեւանում ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության հուշագիր (ֆոտո)

6 նոյեմբերի, 2015  15:34

Նոյեմբերի 6-ին Երեւանում՝ «Առողջությունով պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» միջազգային գիտաժողովի շրջանակում ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միջեւ համագործակցության ու փոխըմբռնման մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ու Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւը:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք մեր Ասոցիացիայի պատմության մեջ նոր փուլ ենք սկսում, եւ դա տալու է իր պտուղները, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը»,-հայտարարել է Գեւորգ Գրիգորյանը հուշագրի ստորագրումից հետո:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Իլյա Իլյինցեւը, իր ղեկավարած Միությունը երիտասարդ բժիշկների խոշորագույն ասոցացիա է, որն ընդգրկում է ավելի քան 20 հազար մարդու: Այն գործունեության երկու ուղղություն ունի՝գիտական ու սոցիալական:

«Մենք բոլորս Խորհրդային միության ծնունդ ենք, մենք նույն բժշկական դպրոցին ենք պատկանում ու խոսում նույն բժշկական լեզվով: Մենք ունենք բոլոր նախապայմանները հետագա համագործակցություն զարգացնելու համար», - ասել է նա՝ նշելով, որ տվյալ համագործակցության ուղղություններից մեկը կարող է դառնալ Ռուսաստանում հայ երիտասարդ բժիշկների եւ Հայաստանում ռուս երիտասարդ բժիշկների որակավորման կազմակերպումը: Նրա խոսքով, հայկական բժշկությունը հիմա որոշակի վերելք է ապրում, կան բժշկական զբոսաշրջության զարգացման նախադրյալներ, ինչը կարող է հետաքրքրել թե ՌԴ քաղաքացիներին, թե երիտասարդ բժիշկներին:

«Հայկական բժշկությունը որոշակի յուրահատկություն ունի , ու մենք Հայաստանում սովորելու բաներ ունենք, ու մեր հայ գործընկերներն էլ մեզանից սովորելու բաներ ունեն: Սա առաջին քայլն է: Այն կդառնա տարբեր՝ այդ թվում ամենաբարձր մակարդակներում, մեր հետագա համագործակցության երաշխիքը», - ասել է նա:

Ինչ վերաբերում է համատեղ նախագծերի ֆինանսավորմանը, ապա այս հարցում, Իլյինցեւի խոսքով, իրենք ապավինում են թե պետական, թե մասնավոր ներդրողների աջակցությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել