• Latest news

Հայաստանում տեղադրվել է աչքի անոթների ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայի՝ տարածաշրջանում միակ սարքը

10 նոյեմբերի, 2015  18:40

Երեւանի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում տեղադրվել է մի սարք, որի օգնությամբ կարելի է աչքի անոթների ֆլյուորեսցենտային անգիագրաֆիա անել ու ախտորոշել ռետինոպատիան, ինչպես նաեւ ցանցաթաղանթի այլ հիվանդություններ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է The Armenian EyeCare Project–ի՝ Հայկական ակնաբուժության նախագծի փոխտնօրեն Վարվարա Քալաշյանը:

Մոտավորապես 20 000 դոլար արժողության սարքը պատվիրել ու Հայաստան են բերել Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիր ու նախագահ Ռոջեր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Այն յուրատեսակ «կցասարք» է, որը տեղակայվում է Clarity RetCam 3–ի վրա, որն առաջ գտնվում էր Մուրացանի հիվանդանոցում, իսկ վերջերս տեղափոխվել է Կենտրոն: Ֆլյուորեսցենտային անգիոգրաֆով համալրվում է կենտրոնում արդեն մի քանի հարյուր հազար դոլար արժողության հասնող սարքավորումների համակարգը, որը ձեռք է բերվել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:

Նոր սարքը տեղադրել են ընդամենը մեկ շաբաթ առաջ, սակայն այն արդեն հասցրել են գործածել. ՀԱՆ-ի միջազգային մենթոր, Մեծ Բրիտանիայի Moorfields Eye Hospital, Great Ormond Street Hospital եւ Royal Free London Hospital կլինիկաներում ցանցաթաղանթի մանկական վիրաբույժ բժիշկ Չեն Սուի Վոնգը Հայաստան կատարած իր երկօրյա այցի ժամանակ այդ սարքն օգտագործել է մի քանի հիվանդների մոտ ցանցաթաղանթի խնդիրների ախտորոշման համար, նաեւ դասընթացներ է անցկացրել հայ մասնագետների համար, որպեսզի նրանք ապագայում կարողանան այդ սարքի օգնությամբ ինքնուրույն ախտորոշում անել:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց բժիշկ Վոնգը՝ այդ սարքը աչքերի արյունատար անոթները մանրակրկիտ զննելու հնարավորություն է տալիս, ու առանց դրա շատ բարդ, իսկ երբեմն էլ պարզապես անհնար է ախտորոշել ցանցաթաղանթի որոշ հիվանդություններ: Հայաստանում այդ սարքի առկայությունը հնարավորություն կտա երեխաների մոտ ժամանակին ախտորոշել ցանցաթաղանթի այն խնդիիրները, որոնք կարող են կուրության պատճառ դառնալ, իսկ վաղ ախտորոշումը կօգնի բուժումն ավելի արդյունավետ դրաձնել, ու շատ դեպքերում էլ՝ կանխել կուրությունը: Ընդ որում սարքը կարող է օգնել ոչ միայն հայերին, այլեւ հարեւան երկրների երեխաներին:

Բժիշկ Չեն Սուի Վոնգը նաեւ նշեց, որ այսօրվա դրությամբ աչքերի անոթների անգիոգրաֆիայի այս սարքը ոչ բոլոր երկրներում կա՝ նույնիսկ Մեծ Բրիտանիայում միայն հատուկենտ կլինիկաներ են հագեցած նման սարքերով: Մասնագետը հույս ունի, որ մոտ ապագայում հայ բժիշկներն ինքնուրույն կկարողանան օգտագործել այդ սարքը, իհարկե, բարդ դեպքերում նրանք կարող են խորհրդակցել բժիշկ Վոնգի կամ էլ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի հետ, որոնք անհրաժեշտության դեպքում իրական ժամանակի ռեժիմում կհետեւեն վիրահատությունների ու բուժակարգերի ընթացքին. Կենտրոնն արդեն նման համագործակցության ու վիրահատությունների ընթացքում օնլայն խորհրդակցութունների փորձ ունի:

Հիշեցնենք, որ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Երեւանում բացվել է անցած տարվա սեպտեմբերին ու հագեցած է բացառիկ, տարածաշրջանում անալոգներ չունեցող վիրահատարանով, որտեղ անում են անհաս ծնված երեխաների կուրության կանխման վիրահատություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել