• Latest news

Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը հրաշալի պատրվակ է ծխելուց հենց հիմա հրաժարվելու համար

19 նոյեմբերի, 2015  15:23

Ամեն տարի, նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը  (No Smoking Day): Այդ օրը սահմանվել է դեռեւս 1977թ.-ին Ամերիկյան օնկոլոգիական ընկերակցության (American Cancer Society) նախաձեռնությամբ:

Այն մասին, թե որքան վտանգավոր է ծխելը, բազմիցս ենք գրել: ԱՀԿ-ի տվյալներով, թոքերի քաղցկեղով մահացության՝ 90, քրոնիկ բրոնխիտով՝ 75 եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 25 տոկոս դեպքերում մեղավորը հենց ծխելու սովորությունն է: Բացի այդ, հենց ծխելն է անբուժելի համարվող, մարդուն դանդաղ, բայց եւ հաստատուն քայլերով սպանող թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացման գլխավոր պատճառներից մեկը: Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն ու բրոնխիալ ասթման Հայաստանում թոքերի ամենատարածված հիվանդություններն են:

ԱՀԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, յուրաքանչյուր տասը վայրկանը մեկ երկրագնդի մեկ բնակիչ է մահանում՝ ծխելու հետ կապված պատճառներով, իսկ մինչ 2020թ.-ը մահացողների թիվը կարող է երեք վայրկյանում մեկ մարդու հասնել:

Հայաստանում 16-ն անց տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշը 50 տոկոս է, այսինքն յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է:  16-ն անց կանանց շրջանում ծխողները ամբողջ երկրում 3-4 տոկոս են կազմում, իսկ Երեւանում՝ 6-7 տոկոս, որոշ տարիքային խմբերում էլ այս ցուցանիշը 8 տոկոսի է հասնում: Սակայն  կանանց վերաբերյալ վիճակագրությունը ճշգրիտ չէ, քանի որ շատ կանայք, հատկապես մարզերում բնակվողները, թաքցնում են, որ ծխում են:

Օրվա հիմնական նպատակը ծխելուց ստացվող վնասների մասին տեղեկացվածության բարձրացումը եւ ծխախոտային կախման տարածվածության նվազեցումն է, ինչի շնորհիվ հնարավոր է զգալիորեն բարելավել մարդկանց առողջությունը:

Ծխելուց հրաժարման միջազգային օրը հրաշալի պատրվակ է՝ վնասակար սովորությունը թողնելու համար: Հենց այդպես է վարվել մեր աշխատակիցներից մեկը, որի փորձին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Եթե հավելյալ մոտիվացիայի կարիք ունեք, կարող եք ստորեւ՝ հղմամբ բերված տեսանյութը դիտել, որտեղ հստակ երեւում է, թե ինչ է անում սիգարետի ծուխը՝ թոքերի հետ: Կարող եք նաեւ հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր թոքաբանի պատմած անեկդոտը վերհիշել:

 «10 պատճառ՝ ծխելը հենց հիմա թողնելու համար» նյութը եւս կարող է մոտիվացման հավելյալ աղբյուր ծառայել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll