• Latest news

Որքանով օգտակար են պահածոներն ու մուրաբաները

12 դեկտեմբերի, 2015  11:55

Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների եւ միներալների պակաս է զգում, իսկ մեզանից շատերը, հուսալով լրացնել այդ բացը, սկսում են պահածոյացված բանջարեղեն եւ մուրաբաներ ուտել: Օրգանիզմը կարո՞ղ է այս մթերքներից իրեն անհրաժեշտ նյութերը ստանալ: Օգտակա՞ր են դրանք:

Ինչպես պատմել է դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, եթե հույս ունենք պահածոներից վիտամիններ կամ այլ օգտակար նյութեր ստանալ, սխալվում ենք: Հարցն այն է, որ ջերմային մշակումից հետո մթերքներում գրեթե բոլոր վիտամինները ոչնչանում են: 

Կոմպոտներ

Ձմռանը մեր օրգանիզմը С վիտամինի կարիք ունի, սակայն կոմպոտներից չի կարողանա ստանալ դա: 60-70 աստիճանի պայմաններում այդ վիտամինն արդեն ոչնչանում է, ինչի հետեւանքով կոմպոտներում, չնայած դրանք բանջարեղենից են պատրաստվում, այն գործնականում բացակայում է:  Այլ վիտամիններ կարող են ջերմային մշակումից հետո մի որոշ ժամանակ պահպանվել, սակայն պահածոները սովորաբար երկար են պահվում եւ ժամանակի ընթացքում վիտամինները ոչնչանում են: 

Մուրաբա

Հակառակ տարածված կարծիքին, մուրաբան եւս առանձնապես օգտակար չէ: Դրանում մեծ քանակությամբ շաքար կա, այդ պատճառով շաքարախտով տառապող եւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց այն հակացուցված է: Երկրորդ` մուրաբան եւս սովորաբար ջերմային մշակման է ենթարկվում եւ դրանում եւս վիտամիններ գործնականում չկան: Երրորդ` շատ պտուղների կորիզներում ամիգդալին նյութը կա, որը պահածոյացված վիճակում վտանգավոր թունանյութ է դառնում` սինիլաթթու:  

Բացի այդ, մուրաբան հաճախ պատրաստում են փչացած մրգերից: Խնդիրն այն է, որ մրգերում, որոնց վրա դարչնագույն բծեր են հայտնվել, կարող են վտանգավոր սնկեր լինել եւ այդ հատվածները հեռացնելով, մենք սնկերից չենք ազատվում, չէ՞ որ ամբողջ պտուղն է վարակված դրանցով: Այդ թունանյութը հայտնվում է մուրաբաների մեջ, որոնք պատրաստվում են վարակված պտղից եւ հետագայում օրգանիզմում կուտակվելով կարող է ցիռոզի եւ լյարդի քաղցկեղի պատճառ դառնալ: 

Տնային պատրաստուքներ

Տնային պատրաստուքներում եւս ոչ մի օգտակար բան չկա, որովհետեւ բոլոր բանջարեղենները, որոնցից դրանք պատրաստվում են, մշակման են ենթարկվում: Ավելին, նման պատրաստուքներում շատ քացախ, աղ եւ շաքար կա, ինչի հետեւանքով դրանք կարող են վտանգավոր լինել այն մարդկանց համար, ովքեր բարձր ճնշում ունեն, այտուցների հակում, երիկամների խնդիրներ, աղեստամոքսային խնդիրներ եւ այլն:  

Ավելին, այս պատրաստուքներից բոտուլիզմով վարակվելու լուրջ վտանգ կա: 

Ձկան պահածոներ

Ինչպես նշել է դիետոլոգը, պատրաստուքների եւ պահածոների բոլոր տեսակներից ամենաօգտակարը թերեւս կարելի է համարել ձկան պահածոները: Իհարկե, դրանցում եւս շատ աղ կա եւ դա վատ է, սակայն հիմնական նյութը, որը պարունակվում է ձկան մեջ, օմեգա  3 ճարպաթթուներն են, որոնք չեն ոչնչանում ջերմային մշակման հետեւանքով, դրա համար էլ պահածոները թթուների այնպիսի աղբյուր են համարվում, ինչպիսին թարմ ձուկը: 

Ավելին, ձկան փշերը հարուստ են կալցիումով եւ ֆոսֆորով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Սովորաբար մենք այս փշերը չենք ուտում, բայց պահածոների մեջ հաճույքով էլ ուտում ենք:   Համարվում է, որ 100 գրամ ձկան պահածոյում` փշերով, նույնքան  կալցիում կա, որքան   1 բաժակ կաթի մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել