• Latest news

Հնարավո՞ր է Նոր տարվա տոներին մի քանի կիլոգրամով գիրանալ

3 հունվարի, 2016  11:41

Նոր տարվա սեղանի ուտեստների մեծամասնությունը կալորիաների եւ աղի հսկայական քանակություն է պարունակում…

Նոր տարվա գիշերը եւ հաջորդ օրը հայերի մեծամասնությունն անհամեմատ ավելի շատ է ուտում, քան սովորաբար: Հաջորդ առավոտ կշեռքին կանգնելով` նրանք մի քանի ավելորդ կիլոգրամ են հայտնաբերում: Որտեղի՞ց են հայտնվում այդ կիլոգրամները: Հնարավո՞ր է մի քանի օրվա ընթացքում մի քանի կիլոգրամով գիրանալ: 

Ինչպես նշել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, անհնար է մի քանի օրվա ընթացքում մի քանի կիլոգրամով գիրանալ: Ուրեմն որտեղի՞ց են այդ կիլոգրամները, որ այդպես հանկարծակի հայտնվում են: 

Հարցն ահա թե ինչն է. Նոր տարվա սեղանի ուտեստների մեծամասնությունը կալորիաների եւ աղի հսկայական քանակություն է պարունակում: Աղը, ինչպես հայտնի է, ջուրը պահում է օրգանիզմում, այդ պատճառով եթե մենք երեկոյան շատ աղի սնունդ ենք օգտագործում, առավոտյան կարող ենք ավելի շատ կշռել, քան սովորաբար: Ավելին,  մեր օրգանիզմում ջրի երկար մնալու այլ նշաններ եւս կարող են ի հայտ գալ, օրինակ` դեմքի այտուցվածություն, աչքերի շուրջ շրջանակներ եւ այլն:  

Այսպես, ավելորդ կիլոգրամները, որոնք ի հայտ են գալիս Նոր տարվա գիշերից հետո, ամենայն հավանականությամբ ջրի ավելցուկի հետեւանք են, որն օրգանիզմում է մնացել աղի ավելցուկի պատճառով: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե Նոր տարվա գիշերը եւ հաջորդ օրերին կարելի է չափից շատ ուտել, չէ՞ որ չծախսված կալորիաները, որ կընդունենք այդ օրերին, վաղ թե ուշ կողերի հատվածում ճարպային նստվածքի կվերածվեն: Մասնագետը խորհուրդ է տալիս մինչեւ տոնը սոված չմնալ, ինչը կօգնի չափից շատ չուտել Նոր տարվա գիշերի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll