• Latest news

6 երկրի առողջապահության ոլորտի ղեկավարները Երեւանում համատեղ հայտարարություն են ստորագրել

1 մարտի, 2016  15:58

Վեց երկրի առողջապահության ոլորտի ղեկավարները Երեւանում հանրային առողջապահության հարցերի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել:  Տվյալ ոլորտում մարտահրավերներին դիմակայելու համար տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը փաստող փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան,  Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն եւ Ղազախստանի առողջապահության փոխնախարար Ելժան Բիրտանովը:  

Ստորագրված հռչակագրի համաձայն, հանրային առողջապահությունը ոչ միայն ազգային անվտանգության պահպանման առաջնահերթ գործոն է, այլեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության չափանիշ: 

Հանրային առողջապահության վրա ծախսերի տնտեսական արդյունավետության թեմային իրենց զեկույցներում անդրադարձան համաժողովի գրեթե բոլոր զեկուցողները: Նշվեց, որ քաղաքական գործիչների շրջանում առողջապահության ոլորտի ծախսերը սխալմամբ ընկալվում են զուտ որպես ծախսեր, մինչդեռ դա ներդրում է տնտեսության մեջ, ճիշտ է` երկարաժամկետ, որի արդյունքները մի քանի տարուց են երեւում:  Արձանագրվել է նաեւ, որ առողջապահությունը արտոնություն չէ, այլ յուրաքանչյուր մարդու իրավունքը: 

Ինչպես նշել է Արմեն Մուրադյանը, համակարգի անվանումը` առողջապահության համակարգ, ինքնին խոսուն է, սակայն ինչ-որ պահի բուժումը զբաղեցրել է այն նիշան, որը պիտի զբաղեցներ առողջապահությունը:  «Առողջությունը ցանկացած հասարակության համար պիտի սահմանվի որպես բացարձակ մեծություն:  Մենք պիտի բնակչությանը ուղղորդենք դեպի արժեքների այնպիսի սանդղակ, որտեղ առողջությունը պետական բացարձակ արժեք է համարվում», - ասել է նա` հավելելով, որ ինչպես ֆինանսներում առկա են պարտքեր, այնպես էլ առողջապահության մեջ կան ծրագրեր, որոնց արդյունքները հենց վաղը շոշափելի չեն լինի: Նրա խոսքով, առողջապահությունը առաջիկա մի քանի տարվա համար ծրագրերն են, եւ այժմ սահմանվում է հետագա զարգացման վեկտորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է