• Latest news

Ինչպիսին է Վրաստանի առողջապահության համակարգը

1 մարտի, 2016  22:54

Վրաստանում առողջապահության համակարգում հաջողվել է թիրախային ծրագրերից անցում կատարել հանրային առողջապահության ունիվերսալ ծրագրերի: «Հանրային առողջապահության մարտահրավերները» թեմայով նախարարական համաժողովում այս մասին հայտարարեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոն:

Հանրային առողջապահության հաջող ծրագրերի թվում Վրաստանի նախարարը նշեց հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակում երկրում շուրջ 160 հազար հիվանդ է հայտնաբերվել եւ բուժում ստացել պետության միջոցներով:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց, որ երբ 2012 թվականին Վրաստանում սկսեցին հանրային առողջապահական ծրագիր ներդնել, դրանում ներառվեցին երկրի բոլոր բնակիչները՝ բացի նրանցից, ովքեր օգտվում էին մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Պարզվեց, որ բնակչության 10-12%-ն ապահովված մարդիկ են, մասնավոր ապահովագրություն ունեն, իսկ բակչության մյուս մասի բուժծառայությունների ծախսերը, մասամբ կամ ամբողջությամբ, ստանձնեց պետությունը:

«Համընդհանուր առողջապահությունն աշխատում է, այսպես կոչված, բացասական թերթիկի համակարգով: Այսինքն՝ առանձին նշված են այն ծառայությունները, որոնց համար պետությունը չի վճարում: Այդ բացասական թերթիկը գրեթե այնպիսին է, որն օգտագործում են մասնավոր ապահովագրական ընկերությունները: Մենք չենք վճարում պլաստիկ վիրաբուժության եւ այն ծառայությունների համար, որոնք ուղղված չեն առողջությունը վտանգող խնդիրների վերացմանը: Մյուս բոլոր դեպքերում, անհետաձգելի դեպքերում պետությունը վճարում է 100% ծախսերը, պլանային միջոցառումների դեպքում՝ 70-80%-ը»,- նշեց Սերգեենկոն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել