• Latest news

Առաջին օգնություն. ինչ պետք է իմանալ

26 փետրվարի, 2014  23:54

Հոլիվուդյան հայտնի դերասան Քլինթ Իսթվուդը կարողացել է խեղդվող մարդու փրկել:

83-ամյա Իսթվուդը Հեյմլիխի մեթոդը սովորել է շատ տարիներ առաջ եւ նույնությամբ մտապահել, թե ինչ պետք է անել, դրա շնորհիվ՝ տղամարդու շնչուղիներում մնացած պանրի կտորը կարողացել է  հանել:

«Ես նայեցի նրա աչքերին ու խուճապ տեսա, որը պատում է մարդկանց, երբ կյանքն անցնում է նրանց աչքերի առաջով»,- ասել է Իսթվուդը:

Չնայած դեպքը հայտնվել էր թերթերի առաջին էջերին, քանի որ դրան կինոաստղ էր մասնակցել, առաջին օգնության մասին գիտելիքներն ամեն օր կյանքեր են փրկում, ասում են փորձագետները, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Ահա առաջին օգնության մի քանի հիմնական մեթոդ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ասում է  Քենտի պետական համալսարանի դասախոս Ջեֆֆրի Պելլեգրինոն:

Երբ որեւէ մեկը խեղդվում է.

Երբ մարդը չի կարողանում խոսել ու խեղդվում է, նրան օգնեք հազալով կոկորդը մաքրել՝ բռունցքով թեթեւակի խփելով թիակների մեջտեղը: Եթե դա չօգնի, պետք է դիմել Հեյմլիխի մեթոդին՝ կանգնեք մարդու ետեւում՝ նրան երկու ձեռքով բռնելով պորտից մի քիչ վերեւ: Ձեռքը բռունցք արեք եւ պարզեք բութ մատը՝ այն պորտից մի փոքր վերեւ պահելով: Ձեր բռունցքը բռնեք մյուս ձեռքով, արագ եւ ուժեղ հրումներ արեք դեպի վեր, որպեսզի դուրս հրեք օտար մարմինը:

Սրտի նոպայի ժամանակ.

Պելլեգրինոն ասում է, որ տարբեր մարդկանց դեպքում ախտանիշերը կարող են տարբեր լինել: Ցավը կրծքավանդակում կամ ճնշումը ծնոտի, պարանոցի կամ ավելի ներքեւ՝ ձեռքի շրջանում դասական նշաններ են, բայց բոլորի դեպքում չէ, որ լինում են: Զանգեք 911 եւ հիվանդին 2 ասպիրին տվեք (81 մգ): Եթե մարդը չի շնչում, սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) արեք: Մաքրեք շնչուղիները՝ գլուխը ներքեւ կախելով եւ բարձրացնելով կզակը: Սկսեք սրտի անուղղակի մերսում, մինչեւ բժիշկները գան: Եթե չգիտեք՝ ինչպես ՍԹՎ անել, 911-ի օպերատորը Ձեզ կհուշի:

Ուժեղ արնահոսության դեպքում.

95% դեպքերում արնահոսությունը հնարավոր է  դադարեցնել՝ մաքուր կտոր սեղմելով: Անհրաժեշտության դեպքում հագուստի մաս օգտագործեք: Եթե արյան կորուստը վտանգավոր է կյանքի համար, ժգուտ օգտագործեք: Որպես ժգուտ կարելի է օգտագործել գոտին կամ ձեռքի տակ եղած նման իր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել