Հոլիվուդյան հայտնի դերասան Քլինթ Իսթվուդը կարողացել է խեղդվող մարդու փրկել:
83-ամյա Իսթվուդը Հեյմլիխի մեթոդը սովորել է շատ տարիներ առաջ եւ նույնությամբ մտապահել, թե ինչ պետք է անել, դրա շնորհիվ՝ տղամարդու շնչուղիներում մնացած պանրի կտորը կարողացել է հանել:
«Ես նայեցի նրա աչքերին ու խուճապ տեսա, որը պատում է մարդկանց, երբ կյանքն անցնում է նրանց աչքերի առաջով»,- ասել է Իսթվուդը:
Չնայած դեպքը հայտնվել էր թերթերի առաջին էջերին, քանի որ դրան կինոաստղ էր մասնակցել, առաջին օգնության մասին գիտելիքներն ամեն օր կյանքեր են փրկում, ասում են փորձագետները, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Ահա առաջին օգնության մի քանի հիմնական մեթոդ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ասում է Քենտի պետական համալսարանի դասախոս Ջեֆֆրի Պելլեգրինոն:
Երբ որեւէ մեկը խեղդվում է.
Երբ մարդը չի կարողանում խոսել ու խեղդվում է, նրան օգնեք հազալով կոկորդը մաքրել՝ բռունցքով թեթեւակի խփելով թիակների մեջտեղը: Եթե դա չօգնի, պետք է դիմել Հեյմլիխի մեթոդին՝ կանգնեք մարդու ետեւում՝ նրան երկու ձեռքով բռնելով պորտից մի քիչ վերեւ: Ձեռքը բռունցք արեք եւ պարզեք բութ մատը՝ այն պորտից մի փոքր վերեւ պահելով: Ձեր բռունցքը բռնեք մյուս ձեռքով, արագ եւ ուժեղ հրումներ արեք դեպի վեր, որպեսզի դուրս հրեք օտար մարմինը:
Սրտի նոպայի ժամանակ.
Պելլեգրինոն ասում է, որ տարբեր մարդկանց դեպքում ախտանիշերը կարող են տարբեր լինել: Ցավը կրծքավանդակում կամ ճնշումը ծնոտի, պարանոցի կամ ավելի ներքեւ՝ ձեռքի շրջանում դասական նշաններ են, բայց բոլորի դեպքում չէ, որ լինում են: Զանգեք 911 եւ հիվանդին 2 ասպիրին տվեք (81 մգ): Եթե մարդը չի շնչում, սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) արեք: Մաքրեք շնչուղիները՝ գլուխը ներքեւ կախելով եւ բարձրացնելով կզակը: Սկսեք սրտի անուղղակի մերսում, մինչեւ բժիշկները գան: Եթե չգիտեք՝ ինչպես ՍԹՎ անել, 911-ի օպերատորը Ձեզ կհուշի:
Ուժեղ արնահոսության դեպքում.
95% դեպքերում արնահոսությունը հնարավոր է դադարեցնել՝ մաքուր կտոր սեղմելով: Անհրաժեշտության դեպքում հագուստի մաս օգտագործեք: Եթե արյան կորուստը վտանգավոր է կյանքի համար, ժգուտ օգտագործեք: Որպես ժգուտ կարելի է օգտագործել գոտին կամ ձեռքի տակ եղած նման իր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր