2016 թ. փետրվարի վերջին Քլիվլենդի կլինիկայում ԱՄՆ-ում առաջին անգամ դոնորական արգանդի փոխպատվաստման վիրահատություն են արել: Վիրահատվողը 26-ամյա Լինդսին էր, երեք որդեգրած որդիների մայր, որը չէր կարողանում ծծնդաբերել անպտղության արգանդային գործոնի պատճառով: Վիրահատությունը, ցավոք, անհաջող էր ու պատվաստված արգանդը ստիպված են եղել հեռացնել:
Թե հատկապես ինչ բարդացումներ են դարձել նման ելքի պատճառ, դեռ չեն հայտնում: Մոտակա ժամանակներս բժիշկները մտադիր են պարզել, թե ինչն է դարձել այդ բարդացումների պատճառը, որպեսզի հետագայում կանխեն դրանք:
Լինդսին, որը առաջին ամերիկուհին էր, ում արգանդ էին ներպատվաստել, պարզաբանել է, որ բժիշկների արագ գործողություններն օգնել են իրեն պահպանել առողջությունն ու կյանքը: Մինչ այդ բժիշկնեիրը հայտնել էին, որ վիրահատությունից հետո կինը առնվազն մեկ ամիս պետք է հիվանդանոցում մնա:
Հիշեցնենք, որ Քլիվլենդի կլինիկայում արդեն այս տարի ծրագրում էին արգանդի փոխպատվաստման ինը վիրահատություն անել:250 կին այդ վիրահատությունն անցնելու ցանկություն էր հայտնել:
Հիշեցնենք նաեւ, որ արգանդի փոպպատվաստման հաջող վիրահատություններ՝այլ երկրներում արդեն կատարվել են: Առաջին անգամ նման փոխպատվաստումներն արվել են Շվեդիայում 2014թ, ինչի շնորհիվ չորս առողջ երեխաներ էին ծնվել: Ամերիկյան մասնագետները հատուկ վերապատրաստում էին անցել շվեդ գործընկերների մոտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր