Տարիքի հետ երիկամները թուլանում են եւ ավելի վատ են աշխատում, եւ եթե հոգ չտանեք, դրանց գործառույթները կարող են զգալիորեն վատանալ: ԱՄՆ-ից նեֆրոլոգները երիկամների առողջությունը պահպանելու մի քանի պարզ միջոց են ներկայացրել:
1. Ավելի շատ ջուր խմեք
Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար. ավելին, այն մեր երիկամներին օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու երկրորդական մթերքները: Եթե չափից քիչ ջուր եք խմում, դա բարդացնում է երիկամների աշխատանքը: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն 4-6 բաժակ ջուր օգտագործել:
Ջրի փոխարեն, կարելի է նաեւ հյութեր խմել, բայց ցանկալի է կրճատել կոֆեին պարունակող ըմպելիքների քանակությունը:
2. Ավելի հաճախ զուգարան գնացեք
Արյան ֆիլտրացիան մեր երիկամների առանցքային գործառույթներից է: Ֆիլտրացիայի ընթացքում օրգանիզմից հանվում է քայքայման արդյունքի ավելորդ քանակը: Միզափամփուշտում պահվող ջուրը պիտի այդտեղից հնարավորինս արագ դուրս գա: Որքան շատ եք դիմանում, այնքան լարում եք միզափամփուշտը` բացասաբար ազդելով ֆիլտրացիայի գործընթացների վրա:
3. Ավելի քիչ աղ օգտագործեք
Աղը ոչ միայն բարձրացնում է զարկերակային ճնշումը, այլեւ նպաստում է երիկամների որոշ հիվանդությունների զարգացմանը: Այդ պատճառով շատ բժիշկներ խորհուրդ են տալիս կրճատել սննդակարգում աղի քանակը:
4. Թարմ եւ օգտակար մթերք օգտագործեք
Մեր օրգանիզմում գրեթե բոլոր գործընթացները կախված են մեր օգտագործած սննդամթերքից: Եթե շատ անառողջ սնունդ եք ուտում, ասենք` ֆասթֆուդ, դա հավանաբար իր հետքը կթողնի Ձեր երիկամների վրա:
5. Մի ծխեք եւ ալկոհոլ մի օգտագործեք
Ալկոհոլի ավելորդ քանակությունը խախտում է օրգանիզմի էլեկտրոլիտային հավասարակշռությունը եւ երիկամների աշխատանքի վրա ազդող հորմոնային վերահսկողությունը: Չնայած ծխելն ուղղակիորեն չի ազդում երիկամների վրա, կարծիք կա, որ այն այնուամենայնիվ բացասաբար է ազդում դրանց գործառնականության վրա, ինչպես եւ առողջության վրա ընդհանուր առմամբ:
6. Սպորտով զբաղվեք
Կարծիք կա, թե ճարպակալումը մեծացնում է երիկամների հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը: Սպորտը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ընդհակառակը, օգտակար են երիկամների համար:
7. Վերահսկեք դիաբետը եւ սրտի հիվանդությունները
Կարծիք կա, թե սրտանոթային հիվանդությունները եւ հիպերտոնիան բարձրացնում են երիկամների հիվանդությունների զարգացման ռիսկը: Բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիիկ եւս պիտի կանոնավոր կերպով ստուգեն երիկամների աշխատանքը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր