• Latest news

Մոսկվայում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովը

18 մարտի, 2016  14:18

2016-ի մարտի 23-25-ին Մոսկվայում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ Համաժողովը, որը  50 երկրից ավելի քան 2500  մասնակից կունենա: Հայկական պատվիրակությունը համաժողովին կմասնակցի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: Համաժողովին կմասնակցեն նաեւ բժիշկներ, առողջապահության կազմակերպման ոլորտի մասնագետներ եւ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ:    

ՄԻԱՎ-ի տարածումը բնակչության առավել խոցելի խմբերից դեպի հասարակական ավելի լայն շերտեր լուրջ սպառնալիք է ստեղծում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ժողովրդագրական վիճակի եւ տնտեսական զարգացման համար:  Տարածաշրջանում, սակայն, առկա են ՄԻԱՎ-ի համաճարակի արդյունավետ վերահսկման եւ մինչեւ 2030  թվականը դրա աճի տեմպերի կրճատման նախադրյալներ:   «Դա ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման ոլորտում վերջին գիտական հետազոտությունների, բուժվող մարդկանց քանակի աճի, կադրային ներուժի եւ ֆինանսական ռեսուրսների , ուժեղ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ առողջապահության կայուն համակարգերի եւ միջազգային սերտ կապերի առկայության արդյունքն է», ասված է համաժողովի կայքում: 

Համաժողովի հիմնական նպատակը «գիտնականների, մասնագետների, առողջապահության կազմակերպիչների, բժշկության ոլորտի պրոֆեսիոնալների եւ հասարակական գործիչների միջեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու  լավագույն ռազմավարությունների եւ պրակտիկաների վերաբերյալ փորձի փոխանակումն է, ինչն ուղղված է մեծացնելու Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի  երկրների ներուժը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Միացյալ ծրագրի կողմից   համաշխարհային հանրության առաջ դրված նպատակի իրականացման համար, այն է` մինչեւ 2030 թվականը վերջ դնել  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին»:

Համաժողովը կազմակերպվել է Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության, ՄԱԿ-ի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Միացյալ ծրագրի (ՅՈՒՆԵՅԴՍ) եւ Համաժողովի քարտուղարության կողմից:  

Համաժողովի ծրագիրը կազմված կլինի լիագումար նիստերից, զուգահեռ նստաշրջաններից եւ հմտությունների ձեւավորմանը նվիրված սեմինարներից:  «Գիտություն եւ բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը» եւ «Քաղաքացիական հասարակություն» նստաշրջանները ՄԻԱՎ-ի հետ կապված ամենաայժմեական հարցեր կընդգրկեն եւ Համաժողովի պատվիրակներին նոր գիտելիքներ եւ հնարավորություններ կտրամադրեն տարբեր խնդիրների լուծման համար: Մասնակիցները կկարողանան քննարկել իրենց հուզող հարցեր, փորձի փոխանակում կատարել, ինչպես նաեւ պոտենցիալ գործընկերների հետ նոր շփումներ հաստատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել