• Latest news

Ախտածինների ուսումնասիրության ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարք

19 մարտի, 2016  15:02

Սույն թվականի մարտի 21-26-ը՝ Բեստ Վեստեռն Կոնգրեսս հյուրանոցում տեղի կունենա ախտածինների ուսումնասիրության ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարք, որը կազմակերպում են հայ եւ արտասահմանցի գիտնականներ՝ Հովակիմ Զաքարյանը, Սարգիս Աղայանը, Հայկ Ալեքսանդր Էսկանդարյանը, Մարկ Էլոիտը եւ Մոնսեֆ Բենկիրանեն:

Դասխոսությունների շարքը նպատակ ունի հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու ավելի խորը գիտելիքներ ախտածինների եւ նրանց ուսումնասիրության ձեռքբերումների վերաբերյալ: Հրավիրված գիտնականները կներկայացնեն մանրէ-տեր փոխհարաբերությունների, ախտածինների դեմ իմունային պատասխանի, նոր ախտածինների հայտնաբերման, ախտածինների ուսումնասիրությնուններում ապագա հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանի ամենակարեւոր ուսումնասիրությունները:

Դասախոսություններով հանդես կգան Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից եւ Հայաստանից հրավիրված գիտնականներ: Դասախոսություններին կմասնակցեն Հայաստանից եւ արտասահմանից գրանցված շուրջ 40 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ: Դասախոսությունների շարքը ներառում է նաեւ քննարկումներ, ինչպես նաեւ պոստերային եւ բանավոր զեկույցներ, որոնց ժամանակ երիտասարդ մասնակցիները կներկայացնեն ախտածինների վերաբերյալ սեփական գիտական աշխատանքները:

Դասախոսության շարքի կազմակերպման աջակիցներն են՝ Կենսաքիմիկոսների եվրոպական միությունների ասոցիացիան (FEBS), Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպությունը (EMBO), Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Կենսաքիմիկոսների հայակական ասոցիացիան:

Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.febs.yba.am.

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել