Նախարարին գոհացնո՞ւմ է նման աշխատաոճը. Այսօր ուժի մեջ մտնող կարգի մասին որոշումը կընդունվի մեկ շաբաթից

15:07   1 մարտի, 2018

Որոշումն այն մասին, որ դեղատոմսերով դեղերի դուրսգրման կարգը պետք է փուլային ներդրվի, կընդունվի կառավարության հաջորդ նիստում: Հիմա այն մշակման ընթացքի մեջ է: Այս մասին մարտի 1-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրավական ինչ ակտի հիման վրա է գործընթացը փուլային իրականացվում, եթե այսօրվա դրությամբ միակ՝ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած որոշումը նախատեսում է դեղատոմսային ցանկից բոլոր դեղերի դեղատոմսերով վաճառքին միաժամանակյա անցում: Հարցին՝ համապատասխան փաստաթղթի բացակայությունը արդյոք չի՞ վկայում այս ծրագրի իրականացման «փնթիության» մասին, նախարարը չպատասխանեց, իսկ դիտարկմանը՝ իրեն գոհացո՞ւմ է նման գործընթացը, աշխատանքի նման ոճը, հայտարարեց. «Այո՛, գոհացնում է»:

Հիշեցնենք, որ դեղերի դեղատոմսերով դուրսգրման կարգը հաստատվել է 2017 թվականի նոյեմբեի 9-ին ընդունված կառավարության որոշմամբ: Այս որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված դեղատոմսային դեղերը 2018-ի փետրվարի 28-ից պետք է վաճառվեն միայն բժշկի դեղատոմսով: Ավելի ուշ  Առողջապահության նախարարությունը որոշում ընդունեց այս կարգը փուլային ներդնելու մասին՝ մարտի 1-ից կարգը կտարածվի հակաբիոտիկների, հորմոնային եւ կոդեին պարունակող դեղամիջոցների վրա, հուլիսի 1-ից՝ ներարկման բոլոր դեղամիջոցների, հոկտեմբերի 1-ից՝ մնացյալ բոլոր դեղամիջոցների: Սակայն ոչ մի իրավական ակտ չկա դեղերի ցուցակի մասին, որոնք մարտի 1-ից պետք է դեղատոմսերով վաճառվեն: Իսկ այսօր արդեն մարտի 1-ն է:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Դեղատոմսերով դեղերի բացթողումը միանշանակ ճիշտ է, սակայն հարցի երկրորդ կողմն էլ կա. Պարունակ Զելվեյան

Հետո, ուշանում եմ, շտապում եմ. Լեւոն Ալթունյանը հրաժարվել է պատասխանել դեղատոմսերի մասին հարցերին



© NEWS.am Medicine