• Latest news

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

27 փետրվարի, 2018  19:17

Երբ հայտնի դարձավ, որ մարտի 1-ից շատ դեղեր բաց են թողնվելու միայն բժշկի դեղատոմսով, մարդիկ սկսեցին դեղատներում գնել հորմոնալ եւ սրտաբանական դեղամիջոցներ եւ շատ այլ դեղեր: Այս մասին NEWS.am Medicine-ի անցկացրած հարցման ժամանակ հայտնեցին երեւանյան դեղատների աշխատակիցները:

Դեղատներից մեկում աշխատակիցը պատմեց, որ վերջին մի քանի օրում դեղերի համար դեղատներ եկող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է, ավելին՝ շատերը սկսել են դեղերը տուփերով գնել՝ նվազագույնը 2-ական տուփ: Նրա խոսքով՝ ամենից շատ գնում են ճնշման դեմ դեղեր, հորմոնալ դեղամիջոցներ, ցավազրկողներ (չնայած դրանց մեծ մասը այսուհետեւ եւս առանց դեղատոմսի է բաց թողնվելու), ինչպես նաեւ հակաալերգիկ դեղամիջոցներ:

«Օրինակ՝ մեզ մոտ հիմա «Էուտիրոկսա» չկա, բոլորը գնել են: Չնայած մենք նոր խմբաքանակներ ենք ստանում, դրանք արագ գնում են»,- ասաց դեղատներից մեկի աշխատակիցը:

Ինչպես ցույց տվեց NEWS.am Medicine-ի հարցումը, Երեւանի շատ բնակիչներ իսկապես անհանգստացած են դեղատներից դեղերի բացթողման նոր կարգով. նրանք վստահ են, որ դա իրենց կյանքը կդժվարացնի եւ մեծ թվով նոր խնդիրներ կստեղծի: մասնավորապես՝ հասարակ դեղեր ստանալու համար ստիպված կլինեն պոլիկլինիկա դիմել, հերթերի մեջ երկար սպասել, բժիշկներին վճարել խորհրդատվության համար: Որոշ բնակիչներ ընդհանրապես համոզված են, որ նոր կարգը մտցվում է միայն նրա համար, որպեսզի պոլիկլինիկաների բժիշկներն աշխատանքով ապահովվեն:

Իհարկե, NEWS.am Medicine-ի նկարահանող խմբին նաեւ այնպիսի մարդիկ հանդիպեցին, որոնք աջակցում են դեղատոմսերով դեղերի բացթողումը: Նրանց խոսքով՝ այսօր սակավաթիվ չեն այն մարդիկ, որոնք դեղերը գնում են իրենց հայեցողությամբ, դրանք սխալ են ընդունում եւ դրա պատճառով խնդիրների բախվում: Այդ ամենը չի լինի, եթե մարդիկ բժշկի դիմեն, այլ ոչ թե միանգամից դեղատուն գնան:

Երեւանյան դեղատներից մեկում NEWS.am Medicine-ի նկարահանող խումբը մի երեւույթի ականատես եղավ, որի դեմ էլ, ըստ էության, ուղղված է դեղերը դեղատոմսերով բաց թողնելու նոր օրենքը: Դեղատուն մտավ միջին տարիքի մի տղամարդ եւ աշխատակցին ասաց, որ արդեն 3 օր ջերմում է, ամբողջ մարմինը ցավում է: Աշխատակիցը հարցրեց՝ հարբուխ կամ հազ ունի: Տղամարդը պատասխանեց՝ ոչ: Միայն մոտ 40 աստիճան ջերմություն եւ թուլություն: Թվում էր, թե այս պահին դեղատան աշխատակիցը պետք է տղամարդուն բժշկի ուղարկի, քանի որ նրա մոտ, ամենայն հավանականությամբ, գրիպ էր: Սակայն դրա փոխարեն, դեղատան աշխատակիցը նրա առաջ դրեց ամոկսիցիլինի տուփը (հակաբիոտիկ է) եւ ասաց, որ ընդունի 5 օր: Ավելին՝ նա նրան նաեւ հակասնկային դեղամիջոց վաճառեց՝ իբր հնարավոր սնկային ինֆեկցիայի կանխարգելման համար:

Հիմնական խնդիրն այն է, որ վիրուսային ինֆեկցիաների դեպքում (ինչպիսին գրիպն է) չի կարելի հակաբիոտիկներ ընդունել. այս դեղամիջոցները չեն օգնի խուսափել գրիպի բարդություններից, ավելին՝ որոշ դեպքերում կարող են դրա ընթացքը միայն ծանրացնել: Առկա է նաեւ մեկ այլ խնդիր՝ հակաբիոտիկների սխալ, չհիմնավորված ընդունումը նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածմանը: Ավելին՝ հակաբիոտիների հետ հակասնկային միջոցների նշանակման անհրաժեշտություն մեծ մասամբ չկա՝ հիվանդի համար սա միայն անիմաստ ծախս է սնկային ինֆեկցիայի կանխարգելման համար, որը նրա մոտ, ըստ ամենայնի, չի լինի:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է