«Գիտելիքը սկիզբ է, շարունակական կրթությունը՝ ճանապարհ»․ այս կարգախոսով լույս է տեսել Ռադիոլոգիայի հայկական դպրոցի՝ ASOR-ի տպագիր հանդեսի առաջին համարը։

2021 թվականից «Նաիրի» բժշկական կենտրոնում գործող դպրոցի գործունեության ամփոփմանը զուգահեռ՝ հանդեսը նոր հարթակ է դառնում ռադիոլոգների մասնագիտական փորձի, գիտելիքի և հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացման համար։

ASOR հանդեսը լույս կտեսնի տարեկան երեք անգամ և կունենա երեք հիմնական բաժին։ Առաջինում կներկայացվեն բարդ և հետաքրքիր կլինիկական դեպքեր՝ ինտերակտիվ ձևաչափով։ Երկրորդ բաժինը նվիրված կլինի հարցազրույցներին։ Երրորդ բաժնում ընթերցողները կկարողանան ստուգել իրենց գիտելիքները խաչբառերի միջոցով և ծանոթանալ ռադիոլոգիան անսպասելի տեսանկյուններից ներկայացնող նյութերի։

Մանրամասները՝ տեսանյութում։