Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

18:44   25 հունիսի, 2018

Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում այսօր հերթական բողոքի ակցիան էր կազմակերպվել: Աշխատակիցների մի մասը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Նրանք հավաքվել էին պոլիկլինիկայի բակում, որտեղ էլ նրանց հետ զրուցել է NEWS.am Medicine-ի թղթակիցը:

Գինեկոլոգներից մեկի խոսքով՝ բազմիցս Համաշխարհային բանկի՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի շրջանակում հետազոտություններ է կատարել, սակայն ծրագրի գործողության երեք տարիների ընթացքում ոչ մի անգամ չի վճարվել, չնայած ծրագիրը ենթադրում է բժիշկների պարգեւատրում:

Բժիշկները կրկին հիշեցրել են չաշխատող մամոգրաֆիայի սարքի եւ պարտադիր ամենամսյա «նալոգի» մասին, որը, նրանց խոսքով, տնօրենը վերցնում է նույնիսկ այն ժամանակ, երբ բժիշկներն արձակուրդում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վնասի փոխհատուցում, թե՞ տնօրինության ոչ իրավաչափ քայլեր. ի՞նչ է կատարվում 19-րդ պոլիկլինիկայում

«Ելք» խմբակցության ավագանու անդամները այցելել են թիվ 19 պոլիկլինիկա (ուղիղ)

Անսարք մամոգրաֆն ու աշխատավարձից անհասկանալի պահումները․ «Ելք» խմբակցության անդամները այցելել են 19-րդ պոլիկլինիկա

19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով ոստիկանությունն է զբաղվում. Դավիթ Խաժակյան

Սա իմ անձի դեմ ուղղված դավադրություն է. տնօրենը՝ 19-րդ պոլիկլինիկայի ստուգումների մասին



© NEWS.am Medicine