Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ճապոնացի մասնագետներն առաջին անգամ կարողացել են մաշկի արտաքին շերտ, ինչպես նաեւ մազային սոխուկներ աճեցնել ինդուկցված ցողունային բջիջներից (iPS-բջիջներ): Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Փորձարկման ընթացքում գիտնականներն այն մկանը, որն ի ծնե մազածածկույթ չէր ունեցել, ցողունային բջիջների մոտ 30 խումբ են պատվաստել, որոնց հատուկ պրոտեին էին խառնել: Մոտավորապես մեկ ամիս անց բջիջներն արմատավորվել են եւ մկան մոտ սկսել է մազային ճարպ մշակվել եւ մորթի աճել: Այսպիսով հաջողվել է ամբողջությամբ վերականգնել կրծողի արտաքին մաշկը:
«Մեր նախագծի վերջնական նպատակը ցողունային բջիջներից մարդկային մաշկ աճեցնելու միջոցի փնտրտուքն է, որը հնարավոր լինի փոխպատվաստել լուրջ այրվածքների դեպքում», - պատմել է Ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների խմբի ղեկավար, պրոֆեսոր Ցուդզի Տակասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:






