Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի աշխատակիցներն իրենց նոր աշխատանքում հավաստիացել են, որ խնձորի օգտագործումը կապված է իսկական կենսատու ազդեցության հետ: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ այն մարդիկ, որոնք սիրում են ամեն օր խնձոր ուտել, հնարավորություն են ստանում ամբողջ 35 տոկոսով կրճատել վաղաժամ մահվան ռիսկը: 

Հետազոտական հետաքրքրության օբյեկտ է դարձել թոշակառուների մի խումբ` 70-ից 85 տարեկան 1456 մարդ,   որոնց հետեւել են 15 տարվա ընթացքում: Գիտնականներին հետաքրքրում էր, թե սննդում տարբեր մրգերի կանոնավոր օգտագործումն ինչպես կարող է արտացոլվել մարդկանց առողջության վրա: Պարզվել է, որ խնձորը հատուկ առողջացնող ներուժ ունի կանանց համար: 

Մասնագետները, մասնավորապես, պարզել են. այն կանայք, որոնք խնձոր են  կերել օրական միջինը մեկից ավելի ծավալով, կյանքի ավելի բարձր տեւողություն են ունեցել  նրանց համեմատ, ով նման բան չէր արել: 

«Խնձորները ֆլավոնոիդների եւ բջջանյութի բարձր մակարդակ ունեն, ինչը կապված է զարկերակների թուլացման, քաղցկեղի զարգացման ռիսկի նվազման, խոլեստերինի եւ արյան ճնշման նվազման հետ», - օրգանիզմի վրա այդ մրգերի ազդեցությունը մեկնաբանել են հետազոտողները: 

Նշենք, որ ֆլավոնոիդները բուսական միացություններ են, որոնք բնությանը հայտնի են նրանով, որ հզոր հակաօքսիդանտային ազդեցություն ունեն: Բժիշկները ենթադրում են, որ դրա շնորհիվ օրգանիզմն ավելի կայուն է լինում բջիջների վնասման գործընթացի դեմ, որով ուղեցկվում են ծերությունը եւ մահը: