Հայաստանում հապալասն առայժմ մեծ ժողովրդականություն չի վայելում, բայց իզուր, չէ՞ որ հապալասն աշխարհի ամենաօգտակար հատապտուղներից է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հատապտուղը ձեր սննդակարգում ներառելու մի քանի պատճառ:
1. Հապալասը քաղցկեղի դեմ
Հապալասը հակաօքսիդանտներ է պարունակում` նյութեր, որոնք հակաքաղցկեղային հատկություններ ունեն: Դրանք արգելակում են բջիջների վնասման գործընթացը եւ կանխարգելում են ուռուցքների առաջացումը:
2. Հապալասը հիշողության կորստի դեմ
ԱՄՆ-ից հետազոտողները պարզել են, որ ծեր մկների մոտ, որոնք հապալասի զտուկ են ստանում, բարելավվում է շարժումների համակարգվածությունը եւ կարճաժամկետ հիշողությունը: Հապալասում անտոցիանին է պարունակվում, որը պաշտպանում է ուղեղի նեյրոնները:
3. Հապալասը ծերացման դեմ
Հապալասում պարունակվող հակաօքսիդանտները թույլ են տալիս վերականգնել վնասվածքները, որ հասցնում են արյան մեջ շրջանառվող ազատ ռադիկալները` ծերացման հիմնական մեղավորները:
4. Հապալասը սրտի հիվանդության դեմ
Հապալասը նվազեցնում է այսպես կոչված վատ խոլեստերինի կենտրոնացումը, որը կարող է սրտանոթային հիվանդությունների հանգեցնել, պարզել են Դեւիսում Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները:
5. Հապալասը թույլ տեսողության դեմ
Հապալասը նաեւ բարելավում է տեսողությունը: Երբ իսրայելական ՌՕՈՒ-ի օդաչուները սկսել են իրենց սննդակարգում կանոնավոր կերպով հապալաս օգտագործել, նրանց տեսողությունն էապես բարելավվել է: Համարվում է, որ հապալասում պարունակվող բաղադրիչները մեծացնում են մազախողովակների առաձգականությունը եւ աչքերի խորաթափանցությունը:






