Տարբեր գիտական կենտրոններում իրականացված մի քանի հետազոտություն ի հայտ է բերել տղամարդկանց առողջության համար սուրճի տարբեր օգտակար հատկանիշները: Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփել է Men's Health ամսագիրը:
Սուրճի երկու օգտակար հատկանիշ հայտնաբերել են հետազոտողները Հարվարդից: Պարզվել է, որ մարդիկ, որոնք օրական թեկուզ մել գավաթ սուրճ են խմել, 8 տոկոսով պակաս են տառապել դիաբետից, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չէին օգտագործում: Նրանք, ում սննդակարգում առկա էր օրական մեկ գավաթից ավել սուրճ, 26 տոկոսով նվազեցնում էին երիկամներում քարեր ունենալու հավանականությունը այն մարդկանց համեմատ, ովքեր սուրճ էին խմում շաբաթն ընդամենը մեկ անգամ:
Հավայների համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների 18-ամյա դիտարկումները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում օրական 2-3 գավաթ սուրճ էր առկա, 38 տոկոսով պակաս էին հիվանդանում լյարդի քաղցկեղից, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չէին խմում:
Վերջապես, ֆինն գիտնականները պարզել են, որ օրական 800 մլ սուրճը կարող է կանխել տղամարդկանց մոտ դեպրեսիայի առաջացումը, դրա առաջացման ռիսկն առնվազն նվազում է 77 տոկոսով:






