Տղամարդիկ կարող են նվազեցնել դիաբետի զարգացման եւ վատթարացման ռիսկը` շաբաթը առնվազն 4 ձու ուտելով: Բազմամյա հետազոտությունների ընթացքում նման եզրակացության են հանգել Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի աշխատակիցները:
Նրանք պարզել են, որ ձվերի շնորհիվ հիվանդությունը 37 տոկոսով ավելի հազվադեպ է ի հայտ գալիս: Ընդ որում, այս ցուցանիշը կախված չէ ֆիզիկական ակտիվությունից, մարմնի զանգվածի ինդեքսից, տարբեր վնասակար սովորույթների առկայությունից եւ բանջարեղենի եւ մրգերի օգտագործումից:
Ձու օգտագործելու հիմնական առավելությունն այն է, որ դրանք գրեթե ամբողջությամբ, մոտավորապես 97-98 տոկոսով յուրացվում են մեր օրգանիզմի կողմից: Բայց միայն այն դեպքում, եթե ջերմային մշակում են անցել:
Իսկ ձվում առկա խոլեստերինի վտանգը, կարծում են դիետոլոգները, շատ չափազանցված է: Տվյալ դեպքում մթերքն ավելի շատ օգուտ է տալիս, որովհետեւ ամրապնդում է սրտի անոթների պատերը:






