Սոխը հայ ավանդական խոհանոցի շատ ուտեստների պարտադիր բաղադրիչն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մթերքի մի քանի օգտակար հատկանիշ:
Սոխն օգտակար է սրտի համար
Սոխի մեջ ծծմբի շատ բաղադրիչներ են պարունակվում, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը: Սոխը նաեւ կանխարգելում է խցանող գնդիկների եւ տրոմբովամների առաջացումը, եւ այդ ամենն օգնում է կանխել սրտի շատ հիվանդություններ:
Սոխը պաշտպանում է քաղցկեղից
Սոխը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նվազեցնում են շագանակագեղձի, երիկամների, բերանի խոռոչի, կրծքի եւ աղիների քաղցկեղի զարգացումը:
Սոխը պաշտպանում է դիաբետից
Հետազոտողները պարզել են, որ սոխի մարսողության գործընթացում երկու տեսակի դիաբետով հիվանդների արյան մեջ նվազում է գլյուկոզայի մակարդակը:
Սոխն ամրապնդում է իմունիտետը
Սոխի կազմի մեջ մտնող С վիտամինը հզոր հակաբորբոքային գործակալ է հանդիսանում, որն ամրապնդում է իմունիտետը: Սոխը նաեւ ուժեղացնում է ինտերֆերոնի արտադրությունը, որն իր հերթին խթանում է ֆագոցիտոզը եւ մեծացնում է Т-բջիջների ակտիվությունը, որոնք վարակներից պաշտպանություն են ապահովում:
Սոխն օգնում է դեպրեսիայի եւ սթրեսի դեպքում
Հերցեպտինը, որն առկա է սոխում, հանգստացնող միջոց է համարվում, որը նվազեցնում է ցավի, դեպրեսիայի, տագնապի մակարդակը: Եթե Դուք դժվար աշխատանքային օր եք ունեցել, ընթրիքի մեջ մի քիչ կտրատված սոխ ներառեք:
Սոխը բարելավում է մաշկի վիճակը
Սոխի մեջ հակաօքսիդանտների առկայությունը կանխում է մաշկի կնճիռների վաղ առաջացումը: Սոխը նաեւ օգնում է բուժել ցանը իր հակամանրէական եւ հակաբորբոքային ազդեցության շնորհիվ:
Սոխը բարելավում է սպերմատոզոիդների որակը
Սոխը նաեւ բարձրացնում է սպերմատոզոիդների որակը եւ քանակությունը: Սոխում հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք կարեւոր են սպերմատոզոիդների առողջության համար:






