Ծովամթերքն առողջության համար օգտակար շատ նյութեր է պարունակում, սակայն  կարող է նաեւ շատ վտանգավոր նյութեր պարունակել, որոնք լուրջ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին: Այդ մասին հայտնում են   The Scripps Institution of Oceanography at UC San Diego-ի գիտնականները:

Դեղնափետուր թյունաձկների մկանային հյուսվածքներում գիտնականներն օրգանական կայուն աղտոտիչներ են հայտնաբերել: Օրգանիզմում հայտնվելով` այդ  նյութերը պաթոլոգիական գործընթացներ են սադրում`   «ջարդելով» իմունիտետը: Մասնավորապես, դրանք խախտում են  թունանյութերի դեմ պայքարող Ռ-գլիկոպրոտեինի գործառույթները` այդպիսով թույլ չտալով, որ օրգանիզմից դուրս հանվեն վտանգավոր թունանյութերը: 

«Գոյություն ունի օրգանական կայուն աղտոտիչների մի ամբողջ դաս, որոնք ի վիճակի են փակչել   Ռ-գլիկոպրոտեինին: Արդյունքում սպիտակուցը դադարում է կատարել իր պաշտպանական գործառույթը », - բացատրել են հետազոտողները:

Նրանց կարծիքով, աղտոտիչները, որոնք նման ձուկ օգտագործելու ընթացքում ներթափանցում են օրգանիզմ, կարող են այն աստիճան թուլացնել սպիտակուցը, որ թունավոր նյութերը հնարավորություն ստանան անարգել ներթափանցել բջիջների մեջ:  

Այդ հետազոտության մասին պատմում է Science Advances ամսագիրը: