Բոլոր պատճառներից մահացությունը մեծ է այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով միս են օգտագործում, հատկապես` վերամշակված: Նման եզրակացության են հանգել Արիզոնայում Մայոյի կլինիկայի  (ԱՄՆ) հետազոտողները` համադրելով վեց լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնց ավելի քան 1,5 մլն մարդ է մասնակցել: Իսկ բուսակերները միջինը երեք ու կես տարով ավելի երկար են ապրում, հայտնում է   Science Daily-ն:

Բժիշկներն ամփոփել են այն հետազոտությունների արդյունքները, որոնցում գնահատվել է մսի եւ բուսակերական սննդակարգի ազդեցությունը մահացության վրա, որպեսզի առաջնային բժշկական օգնության բժիշկներին հիմնավոր խորհուրդներ տան այն մասին, թե արժե արդյոք հիվանդներին համոզել, որ հրաժարվեն միս օգտագործելուց: Ամերիկացի բժիշկներն իրենց եզրահանգումներում կտրական են. դա իրոք արժե անել, իսկ բուսական սնունդը պիտի ավելի շատ տեղ զբաղեցնի մարդու սննդակարգում:  

Եվ չնայած ամերիկացի եւ եվրոպացի գիտնականների արդյունքները մի փոքր տարբերվում են, բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մահացությունը սկսում է աճել կարմիր մսի օգտագործման ավելացման դեպքում: Մասնավորապես, դա պարզվել է   2014-ի հետազոտության արդյունքներով, որը 5,5-ից մինչեւ 28 տարեկան ավելի քան մեկ մլն մարդ է ընդգրկել, որոնց կենսակերպն ուսումնասիրվել է, միաժամանակ հաշվի է առնվել ինչպես վերամշակված մսի ազդեցությունը  (օրինակ` բեկոնի, նրբերշիկի, սալյամիի, հոթ-դոգների եւ խոզապուխտի), այնպես էլ չվերամշակվածի`  (այդ թվում` անալի տավարի մսի, խոզի մսի, ոչխարի մսի կամ որսամսի):

Մոտավորապես նույն ժամանակ եւս մեկ լայնածավալ հետազոտություն է իրականացվել, որը վերաբերել է սրտանոթային եւ սրտի հիշեմիկ հիվանդությունից մահացության պատճառների ուսումնասիրությանը: Այդ ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ մահացության ռիսկը մեծացնում է միայն վերամշակված միսը: 

Այդ հետազոտության արդյունքների համադրումը վիճակագրորեն նշանակալի են, որովհետեւ մեծ մասամբ համընկնում են, նշել են Մեյո կլինիկայի բժիշկները: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ավելի քան 17 տարի իրենց սննդակարգին հետեւող բուսակերների կյանքի սպասվող տեւողությունն աճում է միջինը  3,5 տարով: