Մասնագետների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարող է հոտն ազդել ախորժակը վերահսկելու վրա:

Փորձին մասնակցել է մի տասնյակ գիրամարմին կանայք, որոնք ուզում էին նիհարել: Նոր արոմադիետան չի պահանջում սննդակարգի կրճատում կամ որեւէ սիրելի մթերքի բացառում: Բավական է պարզապես դաստակին կաթացնել մի քիչ անանուխի եթերային յուղ ու ամբողջ օրվա ընթացքում քաշել դրա հոտը:

Հետազոտության հեղինակները, հիմնվելով փորձի արդյունքների վրա, հայտնել են, որ նման դիետա կիրառող մարդն օրական 1800 կալորիայով սովորականից քիչ է գործածում:

Այսպիսով, դիետոլոգները ապացուցեցին, որ արոմաթերապիան իրոք օգնում է վերահսկել ախորժակը: