Շների ու նրանց տերերի սրտերը համահունչ են բաբախում: Նման եզրակացություն են արել Ավստրալիայի Մոնաշա համալսարանի գիտնականները, հայտնում է DailyMail–ը:
Փորձին մասնակցել են երեք շուն ու նրանց տերերը: Գիտնականները շներին ու նրանց տերերին միացրել են սրտի ռիթմի հսկողության սարքերին: Շներին ու նրանց տերերին իրարից հեռու էին պահում մինչեւ նրանց զարկերակը իջել է միջին նիշերի՝ այսինքն հանգիստ վիճակի է հասել: Հետո շներին թողել են մտնել այն սենյակ, որտեղ նրանց տերերն էին:
Պարզվել է, որ իրար միանալու ժամանակ ու իրար հետ շփվելիս մարդու ու շան սրտերը սկսեն իրար համահունչ բաբախել:
Հետազոտող Միա Քոբբը՝ Մելբուրնի Մոնաշա համալսարանից պատմել է, որ ինքն ապշել էր այդ արդյունքից: « Իրոք շատ օգտակար կլինի, եթե մենք կարողանանք կարգավորել մեր սրտի ռիթմը մեր կենդանիների հետ շփման միջոցով»,- նկատել է նա:
Այս հետազոտությունը ֆինանսավորում էին կենդանիների համար կերեր արտադրողները, նրանք ուզում էին ցույց տալ, թե ինչպես է շունը ազդում տիրոջ ինքնազգացողության վրա: Ավելի վաղ Սրտաբանության ամերիկյան ասոցիացիան իր աշխատությունով հավաստիացնում էր, որ տնային կենդանիների, մանավանդ շների տերերը ավելի առողջ սիրտ ունեն: Շատ հնարավոր է, որ դա պայմանավորված է ցանկացած եղանակի զբոսնելու անհրաժեշտությամբ:






