Համակարգչային խաղերն ի վիճակի են երեխաներին օգտակար սովորույթներ ներարկել, եթե ճիշտ նպատակը նշանակված է որպես քվեստում հաղթելու անհրաժեշտ պայման: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության եւ երկրի մի շարք մասնավոր բժշկական հաստատությունների հետազոտողները, հայտնում է Science Daily-ն:
Փորձարկման շրջանակում 400 երեխա պիտի հաղթահարեր Squires Quest! II: Saving the Kingdom of Fivealot լուրջ տեսախաղի 10 մակարդակ, որը խրախուսում է մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը: Երեխաները պիտի նպատակներ դնեին, որոնք կապված էին օրվա կոնկրետ ժամանակահատվածում բուսական սննդի ընդունման հետ, ինչպես նաեւ նշել, թե արդյոք հաջողվել է հասնել դրան: Միաժամանակ այդ խաղում ծնողների համար հաշիվներ էին ստեղծվել, որոնք տեղեկություն էին ստանում երեխաների նպատակների մասին, ինչպես նաեւ խորհուրդներ, թե ինչպես է հնարավոր հասնել դրան, համատեղ հաղթահարել ընտանիքում արմատացած սննդի սովորույթները` միաժամանակ երեխաներին բռնի չստիպելով:
Վեց ամիս անց մրգեր եւ բանջարեղեն օգտագործելու վրա տեսախաղի ազդեցությանը հետեւելու համար հետազոտողները երեխաներին զանգել են 24 ժամվա ընթացքում եւ պարզել են, թե ինչպես փոխվել նրանց սննդակարգը: Կես տարի անց խաղի բոլոր մասնակիցների կենսակերպն ավելի առողջ էր դարձել: Նրանց 79 տոկոսը հայտնել է, որ հասել են քվեստի ընթացքում իրենց առջեւ դրված նպատակներին:






