Զարգացած երկրներում աբորտների թիվն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը: Այդ մասին է վկայում գիտական հետազոտությունը, որը հրապարակվել է գիտական   Lancet ամսագրում:

Հետազոտության համաձայն, 1990-ին հարուստ երկրներում ապրող ամեն 1000 կնոջը 46 աբորտ էր բաժին ընկնում, իսկ  2014-ին աբորտների թիվը կրճատվել է մինչեւ պատմական    27-ի: Գիտնականների կարծիքով, դրան հաջողվել է հասնել հակաբեղմնավորման միջոցների մատչելիության շնորհիվ: 

Զարգացող երկրներում, սակայն, աբորտների թիվը նույն մակարդակին է մնում. մոտ  37 աբորտ 1000 կնոջ հաշվով, ընդ որում աբորտների քրեականացումը գործնականում ոչ մի կերպ չի ազդում դրանց թվի վրա. չպլանավորված հղիությունն ընդհատել ցանկացող կանանց չի կանգնեցնում պրոցեդուրայի հակաօրինականությունը: Հետաքրքիր է, որ զարգացող երկրներում մոտ  225 մլն կնոջ ընդհանրապես հասանելի չեն ծնելիության վերահսկողության միջոցները: 

Աշխարհում աբորտների վիճակագրութան առաջին գլոբալ հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի մի քանի կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Հետազոտության համաձայն, աշխարհում ամեն չորրորդ հղիությունը աբորտով է ավարտվում: Ընդհանուր առմամբ աշխարհում մոտ   56 մլն աբորտ է կատարվում: Հետաքրքիր է, որ աբորտների երեք չորրորդն իրականացվում է ամուսնացած կանանց կողմից: 

Տարածքային առումով գնալով ավելի շատ աբորտներ են կատարվում Կարիբյան ավազանի կղզիներում  (1000 կնոջ հաշվով 65), ամենից քիչ` Հյուսիսային Ամերիկայում (1000 կնոջը` 17): Ամենից հետեւողական առաջընթացը հաջողվել է ձեռք բերել Արեւելյան Եվրոպայի երկրներին, որտեղ աբորտների թիվը հաջողվել է կրճատել 1000 կնոջ հաշվով    88-ից մինչեւ 42-ի: