Թերսնումը բարելավում է տրամադրությունը եւ բարձրացնում սեռական ցանկությունը։ Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները, որոնք 2 տարի ուսումնասիրել են, թե ինչպես է նորմալ քաշ ունեցող կամավորների վրա ազդում սննդի քանակի սահմանափակումը։

Գիտնականները որոշել էին մարդկանց շրջանում փորձ անցկացնել կրծողների վրա հաջողված փորձարկումներից հետո, որոնք ապացուցել էին, որ կենդանիներիմոտ սննդի քանակի սահմանափակումը հանգեցնում է երկարակեցության, իսկ ճանաչողական կարողությունները ավելի երկար են պահպանվում բարձր մակարդակի վրա։

Փորձի մասնակիցները 2 տարի շարունակ ընդունել են իրենց կալորիաների նորմայի ¾-ը։ Այդ ընթացքում կամավորները մարմնի զանգվածից կորցրել են միջինում 7.6 կգ, իսկ ստուգող խմբի մասնակիցները՝ 0.5 կգ։ Առաջին խմբի մոտ ավելի հազվադեպ է գրանցվել վատ տրամադրություն, նրանք ուժեղ սեռական ցանկություններ են ունեցել եւ ավելի քիչ են բողոքել քնի խանգարումներից։