Ջաո Տոնգի համալսարանի գիտնականները (Շանհայ) բացատրել են մարդկանց մոտ թեփի ի հայտ գալու պատճառը եւ դրա դեմ արդյունավետ պայքարի միջոց են հայտնաբերել: Ինչպես ցույց է տվել նրանց հետազոտությունը, թեփն ի հայտ է գալիս մանրէների կազմի խանգարման հետեւանքով, որոնք ապրում են գլխամաշկին: Պրոպինոմանրէների քանակի ավելացումը, գիտնականների խոսքով, նպաստում է մաշկի վիճակի բարելավմանը եւ թեփի վերացմանը:  

Երկար ժամանակ համարվում էր, որ թեփը մանր Malassezia սնկեր է առաջացնում, որոնք սնվում են մաշկի ճարպով եւ օլեինային թթու են արտազատում: Վերջինս գրգռում է գլխամաշկը, ինչը հանգեցնում է մեռուկացած բջիջների բարձր շերտավորմանը եւ թեփի ի հայտ գալուն: Սակայն այդ նույն սնկերը հայտնաբերվել են առանց թեփի մարդկանց մոտ, այդ պատճառով գիտնականները ենթադրել են, որ մաշկի թեփուկացումը կարող է իրականում առաջանալ այլ պատճառներով: 

Այդ պատճառներն ավելի լավ հասկանալու համար գիտնականները թեփի նմուշներ են վերցրել 18-ից 60 տարեկան 59 մարդու գլխից, ինչպես նաեւ ուսումնասիրել են մանրէների եւ սնկերի կազմությունը: Պարզվել է, որ թեփի ի հայտ գալու հիմնական գործոնը ոչ թե սնկերն են, այլ մանրէների համայնքը:  

Գլխամաշկին ապրող ամենատարածված մանրէները Propionibacterium-ը եւ Staphylococcus-ն են: Առողջ մարդկանց մոտ գերակշռում է Propionibacterium-ը, որի մասնաբաժինը ընդամենը 26 տոկոս է: Սակայն թեփով մարդկանց մոտ իրավիճակը փոխվում է. ստաֆիլոկոկի մասնաբաժինն աճում է մինչեւ 44 տոկոս, ինչը նպաստում է թեփի ի հայտ գալուն: 

Մաշկի ճարպը նպաստում է պրոպիոնամանրէների աճին, սակայն դրա բացակայությամբ մեծանում է գլխամաշկի խոնավությունը, ինչը բարենպաստ է ազդում   Staphylococcus-ի աճին եւ բազմացմանը: Այդ ամենը մատնանշում է, որ Propionibacterium-ի համար լավ միջավայրի ստեղծումը կարող է թեփի դեմ լավ միջոց լինել: Օրինակ, հնարավոր է պրոպինոմանրէների համար սնուցող նյութերով գելեր մշակել, պնդում են գիտնականները:  

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: