Խնձորի հյութի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրել են Երկրագնդի տասներկու շրջանում ապրող պտուղներից ստեղծված խնձորի հյութի  175 նմուշ:

Գիտնականների խոսքով, խնձորում պարունակվող օրգանական թթուներն օգնում են ամրապնդել իմուննիտետը եւ դիմակայել վիրուսներին, իսկ կալիումի եւ մագնիումի միներալներն անհրաժեշտ են սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար եւ կարեւոր են օրգանիզմում հեղուկի նյութափոխանակության եւ գլխուղեղի զարգացման համար: 

Գիտնականները խնձորի հյութի մեջ մտնող առավել արժեքավոր միացություններ են անվանել պոլիֆենոլները: Պոլիֆենոլների առնվազն 80 տոկոսը հյութին է «անցնում»: Այդ նյութերը, գիտնականների խոսքով, կարգավորում են մարդու գործնականում բոլոր օրգանների եւ համակարգերի աշխատանքը. դրանք պաշտպանում են արտաքին վնասակար ազդեցություններից, դիմակայում են ծերացանը, օգնում են պայքարել ալերգիաների դեմ, նվազեցնում են ճնշումը, ախորժակը եւ կարգավորում են մարսողությունը: 

Գիտնականները կազմել են մարդու օրգանիզմի համար խնձորի հյութի հինգ առավել օգտակար հատկանիշների վարկանիշային աղյուսակը: 

1. Խնձորի հյութը կանխարգելում է հաստ աղիքի հիվանդությունները` պայմանով, որ հյութն օգտագործվի փափկամսի հետ: 

2. Խնձորի հյութն օգնում է թոքերի, հաստ աղիքի, բերանի խոռոչի, կոկորդի, կրծքագեղձի, ձվարանների եւ երիկամների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը: 

3. Խնձորի հյութը պաշտպանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից: 

4. Խնձորի հյութն օրգանիզմից հանում է ծանր մետաղները: 

5. Խնձորի հյութն օգնում է կանխարգելել գլխուղեղի հիվանդությունները: 

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական առնվազն 150 մլ հյութեր օգտագործել: